Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, առաջատար է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ Օրբանը 2-րդ տեղում է

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:30-ի դրությամբ մանդատների բաշխումը հետևյալն է․

▪️ «Տիսա»- 128 մանդատ
▪️ «Ֆիդես»- ՔԴՆԿ- 62 մանդատ
▪️ «Մեր հայրենիքը»- 8 մանդատ

Խորհրդարանում ընդհանուր կա 199 մանդատ, և մեծամասնության համար անհրաժեշտ է 100։ Սակայն սահմանադրական մեծամասնության համար, որը թույլ կտա ընդդիմությանը փոխել ինստիտուտները և չեղարկել նախկինում Վիկտոր Օրբանի կատարած նշանակումները, անհրաժեշտ է 130 մանդատ։

Միևնույն ժամանակ, «Ֆիդես»-ը դեռևս ավելի շատ ձայներ ունի կուսակցական ցուցակներով (համազգային քվեարկությամբ), սակայն «Տիսա»-ն կտրուկ հաղթում է միանձնյա ընտրատարածքներում՝ 92-ը 13-ի դիմաց։

Հունգարիայում գործում է խառը ընտրական համակարգ․ պատգամավորների մի մասը ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ մյուս մասը՝ ընտրատարածքներում։ Հենց ընտրատարածքներում հաղթանակներն են հաճախ որոշիչ դեր խաղում, ուստի, եթե «Ֆիդես»-ը ցուցակներով ավելի լավ արդյունք ունի, ապա ընդհանուր մանդատների թվով այժմ զգալիորեն զիջում է։

Տվյալները մնում են նախնական, սակայն կուսակցությունների միջև տարբերությունը պահպանվում և մեծանում է։

Ընտրություններից առաջ Հունգարիայում ծավալվել է կոշտ քաղաքական պայքար։ Իշխանությունները և ընդդիմությունը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում արտաքին ազդեցության և միջամտության փորձերի վերաբերյալ։ «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարը պնդում է, որ վարչապետ Վիկտոր Օրբանի շրջապատը կապված է Ռուսաստանի հետ և օգտագործում է նրա աջակցությունը՝ իշխանությունը պահպանելու համար։ Իր հերթին «Ֆիդես»-ի ներկայացուցիչները մեղադրում են ընդդիմությանը Բրյուսելի և Կիևի շահերին ծառայելու և երկիրը Ուկրաինայի պատերազմում ներգրավելու փորձերի մեջ։