Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

Ընտրատեղամասերի բացումից յոթ ժամ անց Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան կեսը․ այս մասին վկայում են Ազգային ընտրական բյուրոյի (NVI) կայքում շաբաթ՝ ապրիլի 12-ին հրապարակված տվյալները, փոխանցում է DW-ն։

Քվեարկության տեղամասերը բացվել են ամբողջ երկրում ժամը 06:00-ին և կգործեն մինչև 19:00 (ժամը համընկնում է Բեռլինի ժամանակին)։ NVI-ի տվյալներով՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրությունների առաջին ինը ժամերի ընթացքում քվեարկել է ընտրողների 60,01%-ը՝ գրեթե 5 միլիոն մարդ։ Մնացած չորս ժամում ընտրություն պետք է կատարի ևս մոտ 2,5 միլիոն քաղաքացի։

Համեմատության համար՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2022 թվականի ապրիլի 3-ին, ժամը 13:00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 40,01%-ը, իսկ 15:00-ին՝ 52,75%, նշում է 444.hu լրատվական պորտալը։

«Շատ մարդիկ են քվեարկում։ Սա նշանակում է մեկ բան՝ եթե ուզում ենք պաշտպանել Հունգարիայի անվտանգությունը, ոչ մի հայրենասեր չպետք է մնա տանը։ Միայն «Ֆիդես»։ Առաջ՝ դեպի հաղթանակ»,- գրել է երկրի գործող վարչապետ և «Ֆիդես- Հունգարական քաղաքացիական միություն» ազգային-պահպանողական կուսակցության առաջնորդ Վիկտոր Օրբանը ֆեյսբուքյան իր էջում։

«Ամբողջ «Տիսան» և միլիոնավոր մեզ աջակցող հունգարացիներ հանգիստ, վստահ և խաղաղ սպասում են երեկոյան քվեատուփերի փակմանը․ օրվա մասնակցության տվյալները հաստատում են այն, ինչ մենք արդեն գիտեինք։ Այսօր տեղի է ունենում ռեժիմի փոփոխության հանրաքվեի տոն, որը կմտնի Հունգարիայի պատմության մեջ»,- մեկնաբանել է քվեարկության ընթացքը ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Տիսա» («Հարգանք և ազատություն») կենտրոնամետ կուսակցության ղեկավար Պետեր Մագյարը։

62-ամյա Օրբանը իշխանության է 2010 թվականից։ Այս ընտրություններում առաջին անգամ հայտնվել է ընդդիմադիր թեկնածու, ով կարող է հաղթել՝ 45-ամյա Մագյարը։ Նախկինում նա «Ֆիդես»-ի երիտասարդական թևի անդամ էր, իսկ «Տիսա» կուսակցության ղեկավար դարձավ ընդամենը երկու տարի առաջ։

Խնդիրների շարքում, որոնց վրա կարող են մատնանշել Օրբանի կառավարությանց դժգոհ քաղաքացիները, հանրային ենթակառուցվածքների վատ վիճակն է, առողջապահության և կրթության համակարգերը, ինչպես նաև կոռուպցիան։ Մագյարը, իր խոսքով, մտադիր է պայքարել կոռուպցիայի դեմ, իրականացնել «համակարգային փոփոխություններ» և ներկայացնել նոր Սահմանադրություն։ Բացի այդ, նա հանդես է գալիս Հունգարիայի՝ Ռուսաստանից հեռանալու և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակիցի կարգավիճակին վերադառնալու օգտին։