Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Այսօր առավոտյան Հունգարիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասերը բացվել են Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 06:00-ին։ Արդեն բացվելուց մեկ ժամ անց մասնակցությունը գերազանցել է 3%-ը, իսկ ժամը 9:00-ին մոտեցել է 17%-ի՝ ինչը այս ժամի համար երկրի ժամանակակից պատմության ամենաբարձր ցուցանիշն է։ Նախորդ ընտրությունների ժամանակ ժամը 9:00-ին քվեարկել էր ընտրողների փոքր-ինչ ավելի քան 10%-ը, հայտնում է The Insider-ը։

Իշխող «Ֆիդես» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Բալաժ Օրբանը կարծում է, որ բարձր մասնակցությունը ձեռնտու է իրենց կուսակցությանը․ «Բարձր մասնակցությունը միշտ ձեռնտու է եղել իշխանական կուսակցությանը, և այժմ իրավիճակն այնպիսին է, որ «Տիսայի» կողմնակիցները ամբողջ քարոզարշավի ընթացքում շատ ակտիվ էին, մինչդեռ իշխանության կողմնակիցների ակտիվությունը հարցեր էր առաջացնում։ Հիմա, կարծես, մոբիլիզացվել են նաև աջ ընտրողները։ Հիմա մեր հերթն է»։

Միևնույն ժամանակ, «Ընտրական ժողովրդավարություն» նախագծի վերլուծաբան Մատյաշ Բոդիի խոսքով՝ Բուդապեշտում քվեարկության առաջին ժամին գրանցվել է հատկապես բարձր ակտիվություն, մինչդեռ ամենացածր ցուցանիշները նկատվել են փոքր բնակավայրերում, որոնք համարվում են Օրբանի կուսակցության կարևոր ընտրական բազա։

«Եթե ես լինեի «Ֆիդես»-ի շտաբի ղեկավար, վստահ չէի լինի, որ ուրախ եմ նման արդյունքներից»,- նշել է Բոդին։

Մի շարք հարցումների համաձայն՝ «Ֆիդես»-ի աջակցությունը ցածր է, քան ընդդիմությանը, և կուսակցությունն արդեն հայտարարել է ընտրատեղամասերում հարյուրավոր խախտումների մասին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չաբա Դյոմյոտյորը մեղադրել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը «ընտրական կեղծիքների փորձերի» համար։

Գործող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավոր մրցակիցը՝ «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարը, հայտարարել է, որ սպասում է հաղթանակի․ «Ոչ ոք լուրջ չի կարող մտածել, որ «Տիսան», և դրա հետ միասին Հունգարիան, չեն հաղթի ընտրություններում»։

Մագյարը նաև նշել է, որ կընդունի ընտրությունների արդյունքները միայն լուրջ խախտումների բացակայության դեպքում։ Նրա խոսքով՝ կուսակցությունն արդեն ստացել է ընտրողների տասնյակ բողոքներ։

Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 19:00-ը։ Քաղաքացիները պետք է տան երկու ձայն՝ մեկ՝ միանձնյա ընտրատարածքի թեկնածուի օգտին, և մեկ՝ կուսակցական ցուցակի համար։ Ընտրություններին մասնակցում են հինգ քաղաքական ուժեր, որոնցից յուրաքանչյուրն պետք է հաղթահարի 5%-անոց շեմը՝ խորհրդարան անցնելու համար։ Հարցումների համաձայն՝ երկու խոշոր կուսակցություններից բացի, խորհրդարան անցնելու հնարավորություն ունի միայն ծայրահեղ աջ «Մեր հայրենիք» կուսակցությունը։

Անկախ հարցումները կանխատեսում են «Տիսայի» հաղթանակը, սակայն իշխանություններին մոտ վերլուծաբանները կարծում են, որ Օրբանի «Ֆիդես»-ը կպահպանի խորհրդարանական մեծամասնությունը։

Ընտրություններից առաջ Հունգարիայում ծավալվել է կոշտ քաղաքական պայքար։ Իշխանությունները և ընդդիմությունը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում արտաքին ազդեցության և միջամտության փորձերի վերաբերյալ։ «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարը պնդում է, որ վարչապետ Վիկտոր Օրբանի շրջապատը կապված է Ռուսաստանի հետ և օգտագործում է նրա աջակցությունը՝ իշխանությունը պահպանելու համար։ Իր հերթին «Ֆիդես»-ի ներկայացուցիչները մեղադրում են ընդդիմությանը Բրյուսելի և Կիևի շահերին ծառայելու և երկիրը Ուկրաինայի պատերազմում ներգրավելու փորձերի մեջ։