Ուկրաինական ուժերը Պարսից ծոցի երկրներում իրանական ԱԹՍ-ներ են խոցել․ Զելենսկի

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են խոցել։ Զելենսկին չի նշել երկրները, բայց ասել է, որ ուկրաինական անձնակազմն օգնել է հզորացնել ՀՕՊ համակարգերը մի քանի երկրներում։ Նա նախկինում ասել է, որ տարածաշրջան է ուղարկվել ավելի քան 200 ուկրաինացի փորձագետ։

«Մենք որոշ երկրների ցույց տվեցինք, թե ինչպես աշխատել խափանող սարքերի հետ։ Մենք ոչնչացրե՞լ ենք [անօդաչու սարքեր]: Այո՛, մենք արել ենք: Մենք դա արել ենք միայն մե՞կ երկրում: Ոչ, մի քանիսում»,- լրագրողներին ասել է Զելենսկին։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահն այցելություններ էր կատարել Սաուդյան Արաբիա, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Հորդանան, քանի որ Կիևը ձգտում է ամրապնդել Մերձավոր Արևելքում դիվանագիտական ​​աջակցությունը՝ առաջարկելով դժվարությամբ ձեռք բերված անօդաչու թռչող սարքերի խոցման իր փորձը՝ ռուսական ներխուժման դեմ շարունակական պայքարում ռազմական, ֆինանսական և քաղաքական աջակցության դիմաց։

«Մենք օգնում ենք ամրապնդել նրանց անվտանգությունը՝ մեր երկրի դիմակայնությանը նպաստելու դիմաց։ Սա շատ ավելին է, քան պարզապես գումար ստանալը»,- ասել  է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի