Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ուկրաինայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունները պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ իր հանդիպումից առաջ։ Համաձայնագիրը հիմք է դնում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական համագործակցության և ներդրումների համար, ինչպես նաև ամրապնդում է Ուկրաինայի միջազգային դերը որպես անվտանգության դոնոր։

Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ համագործակցել կյանքերի պաշտպանությունն ամրապնդելու հարցում։

«Արդեն հինգ տարի է, ինչ ուկրաինացիները պայքարում են նույն ահաբեկչական հարձակումների դեմ, որոնք իրանական ռեժիմն այժմ իրականացնում է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում։ Դրանք իրականացվում են բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Եվ Սաուդյան Արաբիան ունի մի բան, որով Ուկրաինան հետաքրքրված է։ Այս համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել»,- ընդգծել է նա։

Կողմերը նաև քննարկել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի կողմից Իրանին  ցուցաբերվող օգնությունը, վառելիքի շուկաներում տիրող իրավիճակը և էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը։

Զելենսկին նախօրեին ժամանել է տարածաշրջան՝ պաշտպանության ոլորտում աջակցության դիմաց Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի փորձն առաջարկելու նպատակով։ Մեկ շաբաթ առաջ նա հայտարարել էր, որ Ուկրաինան պաշտպանական համաձայնագրերի շուրջ բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի երկրների հետ, միաժամանակ առաջարկում է, այսպես կոչված, անօդաչու թռչող սարքերի գործարք Միացյալ Նահանգներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի