Պակիստանը պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները․ Իսլամաբադում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են

Լուրեր

03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսլամաբադի դիվանագիտական ​​թաղամասում անվտանգության նկատելիորեն ուժեղացված ներկայություն է, քանի որ Պակիստանը պատրաստվում է հյուրընկալել Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունների միջև բարձր մակարդակի բանակցությունները, գրում է DW-ն։

Նշվում է, որ բնակիչների տեղաշարժը նվազագույնի հասցվել, տեղակայվել է ավելի քան 10,000 անվտանգության աշխատակից, այդ թվում՝ ոստիկաններ, զինվորներ և կիսառազմականացված ստորաբաժանումներ։ Խիստ պահպանվող «Կարմիր գոտին», որտեղ գտնվում են կառավարական կարևոր շենքերը և օտարերկրյա դեսպանատները, շրջափակվել է, հինգաստղանի «Սերենա» հյուրանոցի հյուրերը, ըստ տեղեկությունների, տեղափոխվել են այլ սենյակներ՝ պատվիրակների համար տեղ ազատելու նպատակով, չնայած բանակցությունների ճշգրիտ վայրը պաշտոնապես հաստատված չէ։

«Պակիստանը ողջունում է բոլոր պատվիրակներին, այդ թվում՝ մասնակից երկրների լրագրողներին, որոնք ճանապարհորդում են Իսլամաբադ բանակցությունների հետ կապված»,- սոցցանցերում գրել է երկրի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը՝ հաստատելով, որ մասնակիցների համար վիզային սահմանափակումները մեղմացվել են։

Պակիստանի ներգաղթային մարմինները հյուրերին վիզաներ կտրամադրեն երկիր ժամանելուն պես։

Գերմանական DPA-ն, հղում անելով Պակիստանի անվտանգության աղբյուրներին, նշում է, որ պատվիրակությունների դիվանագիտական ​​փորձագետների միջև բանակցությունները նախատեսված են ուրբաթ՝ մինչև շաբաթ օրը նախատեսված գլխավոր բանակցողների հանդիպումը։ Անհրաժեշտության դեպքում բանակցությունները կարող են շարունակվել մինչև կիրակի։

Բանակցությունները, ինչպես սպասվում է, կլինեն անուղղակի, երկու պատվիրակությունները կնստեն առանձին սենյակներում, մինչդեռ պակիստանցի պաշտոնյաները կփոխանակեն առաջարկները նրանց միջև՝ կրկնելով Օմանի միջնորդությամբ անցկացված բանակցությունների նախորդ փուլերում օգտագործված ձևաչափը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գլխավորում է Վաշինգտոնի պատվիրակությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների ուղեկցությամբ։

Ակնկալվում է, որ իրանական պատվիրակությունը կգլխավորեն Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին, սակայն Թեհրանից Իրանի մասնակցության վերաբերյալ դեռևս հակասական հաղորդագրություններ են ստացվում։

«Պատերազմը դադարեցնելու համար բանակցությունների անցկացումը կախված է ԱՄՆ-ի կողմից բոլոր ճակատներում, մասնավորապես, Լիբանանում, հրադադարի վերաբերյալ իր պարտավորությունների կատարումից։ Երբ ուղևորության ծրագիրը վերջնականապես հաստատվի, կհայտարարվի նաև պատվիրակության կազմը»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը՝ անդրադառնալով Լիբանանում «Հըզբոլլահի» թիրախներին Իսրայելի շարունակական հարձակումներին։

Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք հանդիպմանը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) որևէ ակտիվ անդամ կմասնակցի, սակայն Կորպուսը հայտարարել է, որ հավատարիմ է հրադադարին։

«Մենք կցանկանայինք տեղեկացնել ձեզ, որ Իրանի ԶՈՒ-ն մինչ այժմ հրադադարի ժամերի ընթացքում որևէ երկրի ուղղությամբ ոչինչ չեն արձակել»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի