Վենսը մեկնում է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների, Թեհրանը պայման է դնում

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնում է Պակիստան՝ Իրանի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարելու, քանի որ փխրուն հրադադարը վտանգի տակ է, գրում է DW-ն։

Վենսը Իսլամաբադ կժամանի դեսպան Սթիվ Ուիթկոֆի և խորհրդական Ջարեդ Քուշների հետ միասին, որոնք նախկինում անուղղակի բանակցություններ էին վարել Իրանի պաշտոնյաների հետ միջուկային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Սպիտակ տունը մանրամասներ չի ներկայացնում՝ Պակիստանում կայանալիք բանակցությունները կլինեն ուղղակի, թե անուղղակի։

Նշվում է, որ այս հանդիպումը Իրանի հետ ԱՄՆ-ի ամենաբարձր մակարդակի շփումներից մեկն է վերջին մի քանի տասնամյակի ընթացքում։  Լրատվամիջոցը հիշեցնում է Բարաք Օբաման հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ 2013 թվականին։

Բանակցությունների շուրջ արդեն իսկ անհամաձայնություններ կան․ Իրանը հայտարարել է, որ հրադադարը պետք է ներառի Լիբանանում Իսրայելի գործողությունների դադարեցումը, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Թրամփը մերժել են այդ մոտեցումը։

Ավելի վաղ իրանական Tasnim լրատվական գործակալությունը հերքել էր իրանական բանակցային պատվիրակության՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ ժամանելու տեղեկությունը՝ նշելով, որ Թեհրանը չի մասնակցի Միացյալ Նահանգների հետ խաղաղության բանակցություններին, քանի դեռ Իսրայելը չի ​​դադարեցրել Լիբանանին ուղղված հարվածները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի