Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող եռյակը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Քիչ առաջ Երևանի Ալեքսանդր հյուրանոցում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որտեղ որոշվել է ընտրական ցուցակը։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ առաջին եռյակում են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը և Գոհար Մելոյանը։

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանից, սակայն նա դեռ մեր զանգին չի պատասխանել։

Իսկ Արամ Վարդևանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ թեման չի մեկնաբանում, կխոսի վաղը։

Կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանն էլ փոխանցեց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող, պաշտոնական հրապարակում կարվի։

Այսպիսով` ստացվում է կուսակցության վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է, ոչ թե Սամվել Կարապետյանը։ Նա, ի դեպ, ՀՀ-ում առաջադրվելու իրավունք չունի, օրենսդրական արգելանք կա` այլ երկրների քաղաքացի լինելու հանգամանքով:

Լրացում. Քիչ առաջ Factor.am-ի հետ կապ հաստատեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը` հաստատելով մեր հրապարակած տեղեկութկունը։ Նա, միաժամանակ, նշեց, որ կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Դիտարկմանը, որ անգամ եթե «Ուժեղ Հայաստանը» ընտրություններում հաղթի եւ մեծամասնություն կազմի, չեն կարող Սամվել Կարապետյանին առաջադրել` պայմանավորված այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքով, խոսնակն ասաց, որ մյուս հարցերին կանդրադառնան հաջորդիվ։

Նարեկ Կիրակոսյան