Պենտագոնի ղեկավարը ևս Իրանի հետ պատերազմը համարում է հաղթանակ

Լուրեր

03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը ներկայացրել են Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության վերաբերյալ թարմացված տեղեկությունները։ Սա նրանց առաջին նմանատիպ ելույթն է Վաշինգտոնի և Իրանի կողմից երկշաբաթյա պայմանական հրադադարի հայտարարումից հետո, գրում է BBC-ին ։

Հեգսեթը իր ելույթն սկսում է ասելով, որ Իրանը 47 տարի սպառնալիք է եղել ԱՄՆ-ի համար, բայց դա «այլևս այդպես չէ»։

Ապա շարունակել է գովաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «պատմություն կերտելու» համար։

«Նախագահ Թրամփը կերտեց այս պահը, Իրանը աղաչեց այս հրադադարի համար, և մենք բոլորս գիտենք դա», – պնդել է նա։

Հեգսեթն ասել է, որ «Էպիկական կատաղություն» գործողությունը «պատմական » էր՝ հավելելով, որ ԱՄՆ ուժերը «կործանեցին Իրանի բանակը»։

Նա  այդ օրն անվանել է  «աշխարհի խաղաղության կարևոր օր» և պնդել, որ Իրանն «աղաչում էր այս հրադադարի համար»։ Նա հավելել է, որ սա «մեծագույն ռազմական հաղթանակ է» և պնդել, որ Իրանի զինված ուժերն անարդյունավետ են դարձել առաջիկա տարիներին մարտական ​​գործողություններ իրականացնելու համար։

«Աշխարհի առաջատար պետությունը, որը հովանավորում է ահաբեկչությունը, բացարձակապես անկարող է եղել պաշտպանել իրեն, իր ժողովրդին ու իր տարածքը», – նշել է նա։

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հասել է իր ռազմական նպատակներին՝ ոչնչացնելով Իրանի նավատորմն ու օդուժը՝ պնդելով, որ ԱՄՆ-ն է տիրապետում «նրանց երկնքին»։

Հեգսեթն ասել է, որ Իրանը հրադադարն ընդունել է «ճնշման» տակ։ Ապա հավելել, որ եթե Իրանը մերժեր Վաշինգտոնի պայմանները, ապա «հաջորդ թիրախները կլինեին նրանց էլեկտրակայանները, կամուրջները, նավթի և էներգետիկ ենթակառուցվածքները»։

Պաշտոնյան ենթադրել է, որ Իրանին տասնամյակներ կպահանջվեր վերակառուցման համար, բայց ռեժիմի առաջնորդը հասկացել է, որ գործարքն ավելի ճիշտ է։

«Նախագահ Թրամփը իշխանություն ուներ րոպեների ընթացքում կաթվածահար անելու Իրանի ամբողջ տնտեսությունը, բայց նա ընտրեց ողորմածությունը», – հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Հեգսեթը թվարկել է ԱՄՆ-Իսրայել ռազմական արշավի ժամանակ զոհված մի քանի բարձրաստիճան իրանցի գործիչների անուններ, այդ թվում՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, որը մահացել է պատերազմի սկզբում։

Նա ասել է, որ Թրամփի համար հենց սկզբից հստակ է եղել, որ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա, և որ բանակցային համաձայնագրի պայմանների համաձայն՝ ցանկացած միջուկային նյութ, որը Իրանը «չպետք է ունենա», կհեռացվի։

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ հրադադարը հնարավորություն է տալիս «իրական խաղաղության և իրական համաձայնագրի» հասնելու, հավելելով, որ իր ղեկավարած գերատեսչությունն «առայժմ» կատարել է իր դերը, բայց պատրաստ կլինի ապահովել, որ Իրանը պահպանի յուրաքանչյուր ողջամիտ պայման։

Հեգսեթի մեկնաբանությունները հնչել  են այն բանից հետո, երբ ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան Truth Social-ում արված գրառման մեջ ասել էր, որ ԱՄՆ-ն կաշխատի Իրանի հետ՝ «հեռացնելու» ամերիկյան օդային հարվածների ժամանակ թիրախավորված ուրանի պաշարները։

Ուրանի վերաբերյալ Հեգսեթն ասել է, որ Իրանը «կամավոր կերպով կտրամադրի այն »։

«Մենք կվերցնենք այն, կվերցնենք այն, կվերացնենք այն։ Կամ եթե ստիպված լինենք ինքներս ինչ-որ այլ քայլ անել․․․ մենք ունենք այդ հնարավորությունը», – ասել է  նա՝ նկատի ունենալով նախորդ տարվա հունիսին Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը։

Հավելենք, որ Դոնալդ Թրամփը Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել էր՝ կասկած չկա, որ ԱՄՆ-ն «տոտալ և ամբողջական հաղթանակ» է տարել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի համաձայնեցումից հետո։

Թեհրանն էլ իր հերթին է հրադադարը որպես հաղթանակ գնահատել։ «Թշնամին անհերքելի, պատմական և ջախջախիչ պարտություն կրեց իրանական ազգի դեմ մղվող վախկոտ, անօրինական և հանցավոր պատերազմում», – ասվում է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի