Ալիևը զանգահարել է Փեզեշքիանին ու շնորհավորել հրադադարի կապակցությամբ
Քաղաքականություն
08.04.2026 | 17:40
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը շնորհավորել է նրան Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջև հայտարարված հրադադարի կապակցությամբ։
Նշվում է, որ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին շնորհավորանքների և Բաքվի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ում արված գրառմամբ ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի որոշումը՝ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները։
Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի