Ինչու «Նժար»-ը միացավ «Բոլորին դեմ եմ»-ին. Նինա Կարապետյանցը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ինչո՞ւ «Նժար»-ը որոշեց միանալ «Բոլորին դեմ եմ» կուսակցությանը. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը.

«Տրամաբանությունը շատ պարզ էր՝ և՛ մենք, և՛ «Բոլորին դեմ եմ» շարժումն ուներ գրեթե համընկնող նպատակներ: «Բոլորին դեմ եմ»-ն ավելի փոքր մասշտաբ էր վերցրել, այնպես չէ, որ խնդիր կար ավելի ընդլայնելու, «Նժարը» այդպես էլ, ինչպես խոստացել էր, հերթական կուսակցությունը չգրանցեց, որովհետև մեր նպատակը կուսակցություն ունենալը չէր, այլ փորձել համախոհ մարդկանց, ազնիվ մղումներ ունեցող մարդկանց համախմբել, ստեղծել իրավիճակ, որտեղ գաղափարները հանուն Հայաստանի և ոչ թե փոքր ինչ-որ խմբերի շահերից ելնելով առաջ տանելն էր: Հետևաբար շատ տրամաբանական էր միանալը:

Եվ երկրորդը՝ մենք միշտ ասել ենք, որ քաղաքականության մեջ պետք է ձևավորվեն ընտրանի կամ էլիտաներ պետք է ձևավորվեն մի կողմից, մյուս կողմից էլ՝ սերնդափոխություն լինի, պետք է առողջ սերնդափոխություն լինի, ոչ թե մարդիկ, ովքեր զբաղմունք չունեն, գործ չունեն, այնպես ուրիշ տեղ իրենց չեն կարողանում ռեալիզացնել, գան մասնակցեն քաղաքական պրոցեսներին, այլ լինեն մարդիկ, ովքեր ամեն ինչ ունեն՝ և՛ մասնագիտություն ունեն, և՛ աշխատանք, և՛ բավարար վաստակ, և՛ երջանիկ ու ինքնաբավ են, փաստորեն ունեն ամեն ինչ, ուղղակի այս միջավայրը, այս իրավիճակը իրենց չի բավարարում: Հետևաբար, շատ տրամաբանական էր սերունդների այսպես համերաշխությունը ցուցաբերելով գալ միանալ միասին, հատկապես որ «Բոլորին դեմ եմ»-ն արդեն գրանցել էր կուսակցություն, ուներ համակարգված միջուկ, և մենք վստահ ենք, որ այս պրոցեսը կարող է լինել շատ ավելի երկարատև: Մենք կմասնակցենք այս ընտրություններին մի ֆորմատով, հետո ենթադրում եմ, որ հնարավորություն կլինի նաև շարունակել մեր պրոյեկտները կյանքի կոչել»։

Մանրամասները՝ տեսանյութում։