Հետքայլ  անդունդից. ԵՄ-ն ու մի շարք երկրներ ողջունել են ԱՄՆ-Իրան հրադադարը

Լուրեր

27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկշաբաթյա հրադադարի համաձայնությունից մի քանի ժամ անց,  մի շարք երկրներ ողջունել են ռազմական գործողությունների դադարեցումը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ իր կառավարությունը ողջունել է երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը։

«Նպատակը հիմա պետք է լինի առաջիկա օրերին պատերազմին վերջնականապես վերջ դնելու շուրջ բանակցությունները», – ասել է Մերցը հայտարարության մեջ։ «Դրան կարելի է հասնել միայն դիվանագիտական ​​ուղիներով»։

Օմանը, որը Պարսից ծոցի արաբական պետություն է, որը միջնորդում էր ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ հասցրին Իրանին, ողջունել է հրադադարը և կոչ է արել «ուժեղացնել ջանքերը» ճգնաժամը լուծելու համար։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան նույնպես ողջունել է հրադադարը և կոչ է արել նմանատիպ «վճռականություն» ցուցաբերել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու հարցում։

«Ամերիկյան վճռականությունն աշխատում է։ Մենք կարծում ենք, որ ժամանակն է բավարար վճռականության, որպեսզի Մոսկվային ստիպեն դադարեցնել կրակը և դադարեցնել Ուկրաինայի դեմ իր պատերազմը», – գրել է Սիբիհան սոցիալական ցանցերում։

ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը ողջունել է ԱՄՆ-Իրան հրադադարը՝ որպես «հետքայլ  անդունդից», որը ստեղծում է դիվանագիտության համար «շատ անհրաժեշտ» պատուհան։

«Պակիստանի միջնորդությամբ կնքված հրադադարը ստեղծում է շատ անհրաժեշտ հնարավորություն՝ մեղմելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռները, վերսկսելու նավագնացությունը և ստեղծելու տարածք՝ դեպի երկարատև համաձայնագիր դիվանագիտության համար», – գրել է Կալլասը X-ում։

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին և կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ», – հավելել է Կալլասը, որը չորեքշաբթի պետք է այցելի Ռիադ՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի քարտուղարի հետ բանակցություններ վարելու համար։

Չինաստանը ևս ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը և հավելել, որ Պեկինը կշարունակի աշխատել Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր  Սթարմերն էլ չորեքշաբթի  պատրաստվում է մեկնել Պարսից ծոցի տարածաշրջան՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու վերաբերյալ բանակցությունների համար։

«Ես ողջունում եմ գիշերը ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որը մի պահ թեթևացում կբերի տարածաշրջանին և աշխարհին», – ասել է Սթարմերը։

«Մեր գործընկերների հետ միասին մենք պետք է անենք ամեն ինչ՝ այս հրադադարը աջակցելու և պահպանելու, այն երկարատև համաձայնագրի վերածելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու համար», – ասել է բրիտանացի առաջնորդը։

Միացյալ Թագավորությունը անցյալ շաբաթ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ առցանց հանդիպում էր անցկացրել մոտ 40 երկրների մասնակցությամբ։ ԱՄՆ-ն չի մասնակցել բանակցություններին։

Սթարմերի այցը Պարսից ծոցի երկրներ նախատեսված էր ԱՄՆ-Իրան հրադադարի հայտարարումից առաջ։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի