Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած առաջարկը

Լուրեր

08.04.2026 | 13:28
Արբելոա. «Սա այն Մբապեն էր, որին մենք ցանկանում ենք տեսնել»
08.04.2026 | 13:21
Ձերբակալվել են Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը և այլ նախկին պաշտոնյաներ
08.04.2026 | 13:19
Շքեղության հարկ ենք սահմանելու, հարուստները վճարելու են աղքատների փոխարեն. Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 13:10
Փոխնախարարն ու ու Իրանի դեսպանը քննարկել են Քաջարան–Ագարակ ճանապարհի շինարարության ընթացքը
08.04.2026 | 13:03
Նիկոլ Փաշինյանի մնալն արդեն իսկ պատերազմ լինելու երաշխիք է. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 13:00
ԱՄՆ-ն ու Իրանը հայտարարում են հաղթանակի մասին
08.04.2026 | 12:49
Ով ձեր սրտով չի, սկզբից ասեք՝ ձեզ չենք գրանցելու, մենք էլ մեր անելիքն իմանանք. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 12:40
Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս
08.04.2026 | 12:34
Մրգաշատում բնակարանային գողությունների շարք է բացահայտվել․ կան ձերբակալվածներ
08.04.2026 | 12:28
Ինչու «Նժար»-ը միացավ «Բոլորին դեմ եմ»-ին. Նինա Կարապետյանցը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 12:20
ԱՄՆ-ն ու Իրանը երկշաբաթյա հրադադար են կնքել // Վաղ առավոտյան ArCa համակարգը խափանվել է․ ԼՈՒՐԵՐ
08.04.2026 | 12:10
Նոյերը «Ռեալի» դեմ խաղում լավագույն ցուցանիշն է գրանցել վերջին 6 տարում
08.04.2026 | 12:04
«Նժար»-ը ներկայացնում է իր ճանապարհային քարտեզը․ ՈՒՂԻՂ
08.04.2026 | 11:55
«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացումը. ՈՒՂԻՂ
08.04.2026 | 11:40
«Մեծ գումարներ կաշխատեն». Թրամփը հայտնում է, որ ԱՄՆ-ն «կօգնի» նավերի անցման հարցում Հորմուզի նեղուցով
Բոլորը

Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած առաջարկը։ Ինչպես տեղեկացնում է Mehr գործակալությունը ԱՄՆ-ն ընդունել է այն։

1․ Պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում և Եմենում։

2․ Իրանի դեմ պատերազմի լիակատար և վերջնական ավարտ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։

3․ Տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լիակատար դադարեցում։

4․ Հորմուզի նեղուցի վերաբացում։

5․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար ընթացակարգի և պայմանների սահմանում։

6․ Իրանին վերակառուցման ծախսերի լրիվ փոխհատուցում։

7․ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման լիակատար հանձնառություն։

8․ Միացյալ Նահանգների կողմից պահվող իրանական միջոցների և սառեցված ակտիվների բացում։

9․ Իրանը վճռականորեն հանձնառու է լինում չփորձելու ձեռք բերել որևէ միջուկային զենք։

10․ Վերոնշյալ պայմանների հաստատումից անմիջապես հետո բոլոր ճակատներում ուժի մեջ կմտնի անհապաղ հրադադարը։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը Truth Social-ում գրել էր՝ «Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա»։

Այսօր հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հույսով։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի