Նոր աղբավայր կառուցելու պրոցես խնդրում եմ չքննարկել, վերամշակաման գործարան պետք է կառուցվի․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խստորեն արձագանքեց նոր աղբավայրի կառուցման վերաբերյալ զեկույցին՝ ընդգծելով, որ քաղաքի առաջնահերթությունը ոչ թե աղբը թաղելն է, այլ վերամշակելը։ 

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը զեկուցեց, որ ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող երկու միջազգային մրցույթները հաջողությամբ կայացել են։ Նա նշեց, որ մինչև մայիսի 20-ը նախատեսվում է մեկնարկային հանդիպում հաղթող խորհրդատվական ընկերության հետ, իսկ տարեվերջին հնարավոր կլինի սկսել բուն աղբավայրի կառուցման մրցույթը։ 

Լսելով «նոր աղբավայրի կառուցում» ձևակերպումը՝ Ավինյանը ընդհատեց զեկուցողին։ 

«Մեր նպատակը նոր աղբավայր կառուցելը չէ բացարձակապես։ Մեր նպատակն է ունենալ աղբի վերամշակման նոր գործարան, որը պետք է կլանի Երևանի և մերձակա մարզերի ամբողջ աղբը։ Եթե այս պրոցեսը չի հանգեցնում գործարանի կառուցմանը, անիմաստ ռեսուրս չարժի ծախսել»,- հայտարարեց քաղաքապետը։

Զեկուցողը պարզաբանեց, որ նույնիսկ վերամշակման գործարանի առկայության դեպքում, ըստ տեխնիկական պահանջների, անհրաժեշտ է ունենալ սանիտարական աղբավայր որոշակի մնացորդային ծավալների համար։ Ծրագիրը նաև ներառում է Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերի կոնսերվացումը։ 

Ավինյանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ չի հանդուրժի որևէ «կոմպրոմիսային» տարբերակ, որտեղ ծրագիրը կսահմանափակվի միայն նոր աղբավայրով։

Նա նաև դիմեց մրցույթի մասնակից ընկերություններին՝ հորդորելով ներկայացնել իրատեսական առաջարկներ, քանի որ գնահատման ժամանակ հիմնական գործոնը լինելու է ծրագրի իրականացման հնարավորությունը, այլ ոչ թե թղթի վրա գեղեցիկ թվերը։

Մանրամասները՝ տեսանյութում։