Պահանջները խախտած կառուցապատողները պետք է տուգանվեն, սա կոնկրետ հանձնարարական է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
Բոլորը

«Մեր պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պատշաճ կերպով պետք է տուգանվեն, և նրանց նկատմամբ պատշաճ վարչարարություն իրականացվի, որովհետև այդ վարչարարությունից նաև կախված է հաջորդ տարվա իրենց արտոնությունները»,- այս մասին այսօր Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Եվ հետևապես՝ սա շատ կոնկրետ հանձնարարական է, պարո՛ն Խոջոյան, որևէ կառուցապատող, մասնավորապես՝ խոսքը չորրորդ ռիսկայնության կառուցապատումների մասին է․ ով ունի ավագանու որոշումներից շեղում, հանկարծ չպետք է այնպես ստացվի, որ վարչարարություն իր նկատմամբ իրականացված չլինի: Այսինքն՝ բոլոր շինհրապարակները, որոնք Երևանում առկա են, որոնք չեն համապատասխանում ավագանու որոշմանը, բոլորը պարտադիր պետք է տուգանվեն»,- շեշտել է քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը հայտնել է, որ մարտին ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով կազմվել է 84 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որից 8-ը՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության,  43-ը՝ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, և  33-ը՝ վարչական շրջանների աշխատակազմերի կողմից։

Նրա խոսքով՝ նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվն ավելացել է 27-ով։

Մանրամասները՝ տեսանյութում։