«Ղարաբաղի թեման չի կարող լինել քաղաքական շահարկումների առարկա». Բաքուն արձագանքել է Մոսկվային

Լուրեր

27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, ինչպես նաև ռուսաստանցի այլ պաշտոնյաների կողմից Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությունները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Բաքվի՝ այս հարցը վերաբերում է բացառապես Ադրբեջանի ներքին գործերին։ Նշվում է, թե այդ կապակցությամբ «Բաքվի դիրքորոշումը՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը քաղաքական շահարկումների համար օգտագործելու անընդունելիության և նման գործելակերպը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ, դիվանագիտական ​​խողովակներով փոխանցվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, Ռուսաստանի կառավարությանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը»։

Նշվում է, թե այնուամենայնիվ, այս թեման կրկին բարձրացվում է ռուսական կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում:«Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արտահայտելով իր դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, կրկին մեկնաբանել է այն հարցը, թե ո՞վ էր առաջինը՝ Ռուսաստանը, թե՞ Հայաստանը, որ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:

«Այն փաստը, որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, հիմնված է ոչ թե որևէ պետության որոշման, այլ պատմության, միջազգային իրավունքի և արդարության վրա։ Սա վերահաստատվեց և վերջնականապես ամրապնդվեց 2020 թվականի 44-օրյա Հայրենական պատերազմի և 2023 թվականի հակաահաբեկչական գործողության արդյունքներով», – ասվում է  հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, «երբեք կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղյան տարածաշրջանը»։

«Մենք ևս մեկ անգամ  ռուսական կողմի ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա, որ Ադրբեջանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերը չպետք է դառնան հարաբերությունների հրապարակային պարզաբանման առարկա ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս դժվարին ժամանակաշրջանում», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները իրենք են Լեռնային Ղարաբաղի  պատկանելության հարցի վերաբերյալ որոշում կայացրել։

«Միակ բանը, որ նախագահ Պուտինը ցանկանում է, և միակ բանը, որ Ռուսաստանը ցանկանում է, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ  ուղղված ավելորդ հղումներ չլինեն», – ասել էր նա «Վեստի» լրատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Պեսկովի խոսքով՝ Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ որոշումը կայացրել են Հայաստանի իշխանությունները։

«Ռուսաստանը բացարձակապես կապ չունի դրա հետ», – նշել էր  Կրեմլի խոսնակը։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի