«Ինչո՞ւ պիտի խորան չգնայի». ինչպես Փաշինյանն անցավ հավատացյալների բազմության միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Կներեք՝ ինչո՞ւ պիտի խորան չգնամ: Այսինքն՝ էդ որտե՞ղ է ասված, որ ես պետք է խորան չգնամ»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողները վարչապետից այսօր հետաքրքրվել են, թե ինչու կիրակի՝ Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, նա, մարդկանց բազմությունը ճեղքելով, հասավ խորան այն դեպքում, երբ սովորաբար ուշացածները կանգնում են եկեղեցու սրահի վերջնամասում։

Նիկոլ Փաշինյանը հերքեց «ճեղքելով անցնելու» մասին պնդումները՝ նշելով, որ եկեղեցում մարդկանց հոսքը շարունակական է եղել։ Նրա խոսքով՝ ինքը հերթ է կանգնել մուտքի մոտ, սպասել, մինչև մարդիկ դուրս գան, և ապա ներս մտել,  ինչպես մյուսները։ Factor TV-ն համադրել է Փաշինյանի խոսքն ու պատարագի օրվա կադրերը՝ պարզելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում վարչապետի պնդումները։ 

Հիշեցնենք՝ կիրակի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել։ Այն պահին, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ նախ ընդդիմացավ, ապա փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։ Այդ երիտասարդը 18-ամյա Դավիթ Մինասյանն է, որը երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով։ Նա մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։

Երեկ միջադեպից նոր կադրեր էին տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես է պետական պահպանության ծառայության աշխատակիցը հարվածում Դավիթ Մինասյանին։ Ի դեպ, ՊՊԾ աշխատակիցն աչքի էր ընկել նաև Հովհաննավանքում․ քաղաքացու բերանը փակելով՝ հեռացրել էր վանքից, երբ վերջինս կարգալույծ հռչակված Տեր Արամին ավազանի (Ստեփան Ասատրյան) անունով էր դիմել։                                                                                                                        

Եկեղեցու միջադեպի մյուս մասնակիցները՝ Դավիթ Մինասյանի եղբայր Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանը երեկ ազատ են արձակվել։ Վերջինի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի նկատմամբ՝ միայն բացակայելու արգելք։ Նա մեղադրվում է այդ գործողություններին աջակցելու համար, իսկ Գևորգյանն այդ ամենը կազմակերպելու համար։ Վերջինը հերքել է միջադեպի կազմակերպված լինելն ու հայտնել, որ չի ընդունում ներկայացված մեղադրանքները։ Միքայել Մինասյանն էլ, երեկ քննչական վարչությունից դուրս գալով, միայն նշեց, որ լավ է և իրեն լավ են վերաբերվել։

Արփի Հակոբան