«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են

Լուրեր

27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
Բոլորը

«Բոլորին դեմ եմ» շարժումը հայտարարել է Նժար սահմանադրական շարժման հետ միավորման մասին՝ ընդգծելով, որ նպատակն է համախմբել քաղաքական դաշտը, հակազդել միահեծան իշխանության ձևավորմանը և հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ձևավորել ավելի արդար ընտրական միջավայր։

«Բոլորին Դեմ Եմ շարժումը ուրախ է տեղեկացնել, որ համաձայնություն է ձեռք բերել Նժար Սահմանադրական շարժման հետ՝ մեր հռչակագրի և առաջարկվող ծրագրի շուրջ միավորվելու վերաբերյալ։ Նժար սահմանադրական շարժումը միանալով հայտարարում է, որ շարժման երկարաժամկետ նպատակներին հասնելու ճանապարհին սա առաջին քայլն է:


Այս միավորումը բազմաթիվ քննարկումների և ծավալուն աշխատանքի արդյունք է։ Այդ քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանում միահեծան իշխանության ձևավորման դեմ մեր պատկերացումները համահունչ են։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին ցուցաբերած վստահության համար և բարձր ենք գնահատում նրանց պատրաստակամությունը՝ Հայաստանում բալանսավորված կառավարմանն ուղղված իրենց նորարարական գաղափարների իրականացումը ժամանակավորապես հետաձգելու և այս փուլում ջանքերը կենտրոնացնելու քաղաքական համակարգի համատեղ առողջացման վրա: Այս միավորումը գալիս է ապացուցելու 2 կարևորագույն հանգամանք.

Նույնիսկ ներկայիս բևեռացված և գերլարված իրականության մեջ հնարավոր է մի կողմ դնել գաղափարական տարաձայնությունները և սեփական ամբիցիաները։

Հայաստանի ապագայի համար կարևորագույն հարցերի շուրջ միավորման միակ ճանապարհը ոչ թե բարդ և ծավալուն օրակարգերի ձևավորումն է, այլ այդ հարցերի բաժանումը ավելի փոքր առաջադրանքների և դրանց լուծման շուրջ՝ արժեքների և սկզբունքների մակարդակում միավորվելը։

Այս գիտակցումով մենք փորձելու ենք համախմբել Հայաստանի քաղաքական դաշտը և հասնել բացառիկ կոնսոլիդացիայի՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ։


Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ «Բոլորին դեմ եմ» հռչակագրի շրջանակում անհատներն ու թիմերը միավորվում են կոնկրետ նպատակի և սկզբունքների շուրջ՝ միևնույն ժամանակ ազատ լինելով շարունակել աշխատել իրենց առանձին օրակարգերի և դրանց տարածման ուղղությամբ։


Առաջարկը շատ պարզ է․ զիջել այս ընտրական ցիկլը, օգտագործել այն միասին ավելի արդար ընտրական համակարգ և դաշտ ստեղծելու համար և ընդամենը 100 օր անց ավելի մեծ հավանականությամբ պայքարել սեփական օրակարգի համար»,- ասված է «Բոլորին դեմ եմ» շարժման տարածած հաղրդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին տեղի են ունենալու ՀՀ խորհրդարանական ընտրությունները։