Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը

Լուրեր

27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
Բոլորը

Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր․ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանին.

«Բարձր գնահատելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այն հուսալի հիմք է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով առավել սերտ և բազմակողմանի համագործակցություն կառուցելու համար։

Անդրադառնալով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության դինամիկային և Գործողությունների ծրագրից բխող միջոցառումների իրականացմանը՝ Արփինե Սարգսյանը կարևորել է եվրոպական գործընկերների հետ համագործակցության ամրապնդումն ու հետագա ընդլայնումը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է Բուլղարիայի՝ Եվրոպական Միությանն անդամակցության փորձի ուսումնասիրման նշանակությունը հայկական կողմի համար։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանների համալիր կառավարման կարևորությանը։
Արփինե Սարգսյանը ընդգծել է նաև «ՀՀ կառավարության և Բուլղարիայի կառավարության միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին» նոր համաձայնագրի կարևորությունը և նշել, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում փաստաթղթի վերջնականացման և ստորագրման ուղղությամբ։ Առանձնակի ուշադրություն է դարձվել հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման ոլորտում գործնական փոխօգնությանը։

Քննարկվել են նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտում արդի տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև կրթական ու վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Կողմերը դրական են գնահատել երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հեռանկարը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ և կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ ՆԳ նախարարության մանդատի շրջանակում համագործակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։