Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները

Լուրեր

27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին, քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները։

«Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի առաքելությունը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման դինամիկան՝ ընդգծելով վերջին տարիներին արձանագրված շարունակական աճը։ Մխիթար Հայրապետյանը կարևորել է պետական աջակցության ծրագրերը՝ անդրադառնալով տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու օրենսդրական բարեփոխումներին, որոնք նպաստում են նորարարության խթանմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա» նախաձեռնությանը՝ որպես տարածաշրջանում նորարարության և ձեռնարկատիրության խթանման կարևոր հարթակ։ Քննարկվել են նաև միջոցառման շրջանակում հնարավոր համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով դրա կարևորությունը միջազգային կապերի ընդլայնման տեսանկյունից։

Նախարարը խոսել է նաև Հայաստանն «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ» դարձնելու հայեցակարգից՝ ներկայացնելով Հրազդանում և Գագարինում FirebirdAI և EleveightAI ընկերությունների՝ արհեստական բանականության տվյալային կենտրոնների կառուցման ընթացքը։ Անդրադարձ է եղել նաև ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների արտահանման հնարավորություններին։

Դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և հայտնել Կատարի հետաքրքրվածությունը համագործակցության խորացման հարցում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, ԱԲ-ի և ներդրումների ուղղություններով։ Նա վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ երկուստեք կարևորելով առկա ներուժի իրացումն ու համատեղ ծրագրերի առաջխաղացումը։ Առանձնակի անդրադարձ է կատարվել արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների բնագավառներում կապերի սերտացմանը, ինչպես նաև գիտակրթական հաստատությունների դերակատարմանը՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման և համատեղ հետազոտական ու ինժեներական նախագծերի իրականացման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները՝ պայմանավորվելով շարունակել ակտիվ երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և գործնական արդյունքների ապահովման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։