Վարչական ռեսուրս, ճնշումներ, ընտրակաշառք․ «Անկախ դիտորդի» դիտորդության արդյունքները

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է մարտի 9-ից մեկնարկած երկարաժամկետ դիտորդության արդյունքները։ Ստորև ներկայացված են դիտարկման առանցքային կետերն ու արձանագրված փաստերը․

«Դիտարկման շրջանակը

Դաշինքն իրականացրել է 6 կուսակցությունների համագումարների, 18 հավաքների դիտարկում, 51 զրույց մասնակիցների հետ, հարցազրույցներ 13 կուսակցությունների 29 ներկայացուցիչների և 27 ՀԿ-ների հետ, ինչպես նաև այցեր 63 կուսակցական գրասենյակներ։

Իրավական պարզաբանում
Մինչև մայիսի 8-ը իրականացվող քարոզչությունն օրենքով արգելված չէ, սակայն չկարգավորվող է։ Կուսակցությունների մի մասի մոտ առկա է թյուրընկալում, թե այն արգելված է։ Մայիսի 8-ից ընտրություններին անմիջապես նախորդող ժամանակահատվածում կուսակցությունների քարոզչական գործողությունները և ծախսերը կարգավորվելու են։

իմնական արձանագրումները
🔹Վարչական ռեսուրսի կիրառում. կան մտահոգություններ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից սոցիալական վճարների աճի քաղաքականության և համայնքային հիմնարկներից հնարավոր քաղաքական հիմքով աշխատանքից ազատումների վերաբերյալ։
🔹Խոչընդոտներ և ճնշումներ. ահազանգեր են ստացվել «Միասնության թևեր» կուսակցության գրասենյակների վարձակալության խնդիրների, ինչպես նաև ՌԴ-ում հայ գործարարների և նրանց աշխատակիցների առաջիկա ընտրությունների քվեարկությանը մասնակցելու պարտադրելու նպատակով ճնշումների մասին։
🔹Ընտրակաշառք և պարտադրանք. արձանագրվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառքի բաժանման և հավաքներին աշխատակիցների ներգրավման դեպքեր, որոնք արդեն իսկ իրավապահների ուշադրության կենտրոնում են։
🔹Իրավապահների գործելաոճ. մտահոգիչ են հավաքների մասնակիցների և ոստիկանության միջև լարվածության դեպքերը, ինչպես նաև քաղաքական ակտիվիստների հնարավոր մեկուսացումը քննչական գործիքակազմի կիրառմամբ։
🔹Քարոզչական խոսույթ. դիտարկվում է «պատերազմի շահարկման» թեզի կիրառումը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից, ինչը բացասաբար է անդրադառնում քաղաքական քաղաքակիրթ մշակույթի և ընտրողների կամքի ձևավորման վրա։
🔹Արձանագրվել են երկու մեկուսի դեպքեր՝ քաղաքական քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից։
Դաշինքը շարունակում է հետևել գործընթացներին։

Դիտարկման արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://hcav.am/indobs_info/
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում։

Բովանդակությունը արտահայտում է բացառապես Անկախ դիտորդ դաշինքի դիրքորոշումը և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ-ի տեսակետները»,- ասվում է հաղորդագրությունում։