Իրանի ԱԳՆ-ն կրկին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Լուրեր

26.10.2026 | 14:02
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային կրկին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում, գրում է DW-ն։

«Նախևառաջ, մենք դեռևս որևէ ուղիղ բանակցություններ չենք ունեցել։ Իրանն ԱՄՆ-ից բանակցությունների խնդրանք է ստացել երրորդ կողմերի միջոցով։ Հետաքրքիր է, թե Ամերիկայում քանի՞ մարդ է լուրջ վերաբերվում ամերիկյան դիվանագիտության պնդումներին։ Մեր խնդիրը, ի տարբերություն մյուս կողմի, որն անընդհատ փոխվում է, պարզ է։ Իրանի դիրքորոշումը պարզ է եղել սկզբից, և մենք ճշգրիտ գիտենք, թե ինչպիսին է մեր բանակցությունների շրջանակը։ Մեզ փոխանցված բովանդակությունը բաղկացած է չափազանց և իռացիոնալ պահանջներից»,- ասել է Բաղային մամուլի ասուլիսում, փոխանցում է կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը։

Նա նաև ասել է՝ լավ է, որ հարևան երկրները ձգտում են դադարեցնել պատերազմը, բայց «նրանք պետք է տեղյակ լինեն, թե որ կողմն է սկսել պատերազմը»։

«Մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք գտնվում ենք ռազմական ագրեսիայի տակ։ Հետևաբար, մեր բոլոր ջանքերն ու ուժերը կենտրոնացած են մեզ պաշտպանելու վրա»,- հավելել է Բաղային։

Ըստ նրա՝ Իրանը չի ձգտում միջուկային զենքի, սակայն չտարածման մասին պայմանագրին հետևելու հարցը քննարկվում է խորհրդարանում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել և չի ձգտում միջուկային զենքի։ Այս պայմանագրին անդամակցության վերաբերյալ, անկախ զանգվածային ոչնչացման բոլոր զենքերի արգելման վերաբերյալ մեր հստակ դիրքորոշումից, սա իսկապես հանրային կարծիքի և խորհրդարանական մակարդակով տեղի ունեցող բանավեճ է»,- ասել է  Իսմայիլ Բաղային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի