Ղազախստանում հանրաքվեի արդյունքներով՝ ընտրողների 87,15%-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ղազախստանում անցկացված հանրաքվեի ընթացքում 7,9 միլիոն քաղաքացի կամ ընտրողների 87,15%-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրության նախագծին, ավելի քան 898,000 մարդ (9,8%)՝ դեմ։ Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները, գրում է Current time-ը։

Քվեաթերթիկում մեկ հարց է եղել. «Դուք ընդունո՞ւմ եք Ղազախստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը, որի նախագիծը հրապարակվել է լրատվամիջոցներում 2026 թվականի փետրվարի 12-ին»։

Քվեարկությանը մասնակցել է, ընդհանուր առմամբ, 9,1 միլիոն մարդ, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 73,12%-ը: Օրենքի համաձայն՝ հանրաքվեն համարվում է կայացած, եթե մասնակցում է ընտրելու իրավունք ունեցողների առնվազն կեսը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սահմանադրական բարեփոխումների պարամետրերը ներկայացրել էր  խորհրդարանի 2026 թվականի հունվարի 20-ի նիստում: Հաջորդ օրը նրա հրամանագրով ստեղծվել է սահմանադրական հանձնաժողով, որը կազմված էր 130 անդամից՝ պատգամավորներից, պաշտոնյաներից և իրավաբաններից: Վեց նիստից հետո հանձնաժողովը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, իսկ փետրվարի 12-ին իշխանությունները ներկայացրել են փաստաթղթի նախագիծը։

Նույնիսկ քվեարկության արդյունքների պաշտոնական հրապարակումից առաջ Տոկաևը հայտարարել էր, որ մարտի 15-ը կլինի նոր Սահմանադրության օրը։ 1996 թվականից ի վեր Սահմանադրության օրը նշվում էր օգոստոսի 30-ին։

Նոր սահմանադրության նախագծի հիմնական կետերից մեկը խորհրդարանը երկպալատից միապալատ վերափոխելն է, նախատեսվում է այն վերանվանել Քուրուլթայ։ Այն  կազմված կլինի 145 անդամից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով։

Երկրի ղեկավարությունը պնդում է, որ նորարարությունները կբարելավեն ներկայացուցչական համակարգը և խորհրդարանականների որակավորումը: Քննադատները նշում են, որ կուսակցության անդամ չհանդիսացող քաղաքացիները չեն կարողանա մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ ընդդիմադիր խմբերը տարիներ շարունակ չեն կարողացել գրանցել իրենց կուսակցություններն Արդարադատության նախարարությունում:

Նոր սահմանադրության նախագիծը նախագահին նաև լիազորություն է տալիս անկախ, առանց խորհրդարանի մասնակցության նշանակել գլխավոր դատախազին, Սահմանադրական և Գերագույն դատարանների նախագահներին, Ազգային բանկի և Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարին։ Ներկայում այս նշանակումները պահանջում են Սենատի համաձայնությունը, որը, ըստ նոր նախագծի, վերացված է։

Սահմանվում է նաև փոխնախագահի պաշտոն։ Այս պաշտոնը չի ընտրվում, այլ նշանակվում է նախագահի կողմից՝ Քուրուլթայի համաձայնությամբ։ Նախագահի վաղաժամկետ հրաժարականի կամ մահվան դեպքում փոխնախագահը դառնում է նախագահի պաշտոնակատար (ներկայում, ըստ Սահմանադրության, նախագահի մահվան կամ հրաժարականի դեպքում նախագահական լիազորություններն անցնում են Սենատի՝ խորհրդարանի վերին պալատի խոսնակին)։

Նոր նախագծի համաձայն՝ նախագահն իրավունք ունի լուծարել խորհրդարանը, եթե այն երկու փորձից հետո չի հաստատում փոխնախագահի, վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի թեկնածուներին։

Քննադատները նոր դրույթները համարում են նախագահական իշխանության ամրապնդում և օրենսդիր իշխանության թուլացում։ Իշխանությունները, ընդհակառակը, պնդում են, որ կամրապնդվի հակակշիռների և զսպումների համակարգը, ինչը «կապահովի երկրի երկարաժամկետ կայուն զարգացումը»։

Փոփոխություններն ազդում են նաև «Անհատ և քաղաքացի» բաժնի վրա, որը վերանվանվել է «Հիմնարար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ»: Նոր Սահմանադրության նախագծում ամուսնությունը սահմանվում է որպես «տղամարդու և կնոջ կամավոր ու հավասար միություն, որը գրանցված է պետության կողմից՝ օրենքի համաձայն»: Մարդու իրավունքների պաշտպանները նշում են, որ այս պարզաբանումը բացառում է այլընտրանքային միությունները և արտացոլում ԼԳԲՏՔ+ իրավունքների սահմանափակման միտումը։

Լեզվի մասին կետում փոփոխություն է կատարվել, որն օրինագծի կողմնակիցները համարում են նշանակալի, մինչդեռ քննադատները՝ անփոփոխ։ Փաստաթղթի 9-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ «պետական ​​կազմակերպություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ռուսերենը պաշտոնապես օգտագործվում է ղազախերենի հետ միասին»։ Գործող տարբերակում «կողք կողքի» բառը փոխարինվել է «հավասար հիմունքներով» բառով։ Ղազախալեզու ակտիվիստները կոչ են արել ամբողջությամբ հանել այս կետը՝ պահպանելով միայն այն դրույթը, որ ղազախերենը պետական ​​լեզու է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի