Մոսկվան առաջարկում է ԵՄ-ի «Հիբրիդային արագ արձագանքման խմբի» նման աշխատանքային խումբ ուղարկել ՀՀ
Քաղաքականություն
04.03.2026 | 15:44
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում արձագանքել է Հայաստանում ԵՄ-ի կողմից ընտրություններին ընդառաջ «Հիբրիդային արագ արձագանքման խմբի» տեղակայմանը։ Ըստ նրա՝ Հայաստան արագ արձագանքման խումբ ուղարկելը ակնհայտ մոլդովական սցենար է։
«Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ԵՄ փորձագետների ներգրավվածությունը նախընտրական փուլում դժվար թե ամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը։ Հակառակը կլինի, մենք, իհարկե, նաև արձանագրել ենք Հայաստանի Արդարադատության նախարարության մեկնաբանությունները, որ ԵՄ-ից հրավիրված փորձագետների աշխատանքն ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ։ Դա հաշվի առնելով՝ հայկական կողմի հրավերի դեպքում պատրաստ ենք երկիր ուղարկել նման առաջադրանքներով խումբ»,- ասել է Զախարովան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի