Մերձավոր Արևելքից դեպի ՀՀ և այլ ուղղություններով նոր չվերթներ են չեղարկվել 

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Հայաստան չվերթները կրկին չեղարկվել են։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից։ 

Չեղարկվել են Emirates և Flydubai ավիաընկերությունների Դուբայ-Երևան ուղղությամբ երեք չվերթ, Air Arabia-ի Շարժա-Երևան երթուղով՝ երկու չվերթ, Qatar airways-ի Դոհա ուղղությամբ մեկ չվերթ։ 

Վաղը նախատեսվող Դուբայ-Երևան և Շարժա-Երևան չվերթներն այս պահի դրությամբ, ըստ առցանց չվացուցակի, պետք է իրականացվեն։ 

Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթը, շուրջ  87 անձ, ժամանակից շուտ Լիբանանից Հայաստան է վերադարձել: Բեյրույթի չվերթը Երևանում վայէջք է կատարել այսօր ժամը 12:48-ին։  Նշվում է, որ «Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում որոշվել է հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն էլ հայտարարել է ԱՄԷ-ից Օման կայանալիք վերջին անվճար տեղափոխման մասին։ Այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 5-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել դրանից։ 

2026 թվականի մարտի 4-ի դրությամբ Մերձավոր Արևելքի օդային տարածքը ամբողջությամբ կամ մասնակիորեն շարունակում է փակ մնալ՝ պայմանավորված փետրվարի 28-ին Իրան, Իսրայել և ԱՄՆ սկսված ռազմական գործողություններով։ 

Իրանի, Իրաքի, Իսրայելի, Կատարի, Բահրեյնի և Քուվեյթի օդային տարածքները շարունակում են մնալ փակ․ ավիաընկերությունների կողմից հազարավոր չվերթներ չեղարկված են։ Այս պահին միայն ԱՄԷ-ն է մասնակիորեն բացել իր օդային տարածքը։ Խոշոր ավիաընկերությունները՝ Emirates-ը, flydubai-ը և Etihad Airways-ը, չեղարկել են կանոնավոր չվերթների մեծ մասը։ Մարտի 3-ին և 4-ին կատարվում են միայն խիստ սահմանափակ քանակով հատուկ և տարհանման չվերթներ: 

Անի Թամրազյան