Իրանը հայտարարել է, որ չի բանակցելու ԱՄՆ-ի հետ և սպառնացել ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածներին աջակցողներին

Լուրեր

18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
18.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
Բոլորը

Իրանը մտադիր չէ բանակցել ԱՄՆ-ի հետ և կարող է շարունակել Մերձավոր Արևելքի պատերազմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, պետական ​​հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ավագ օգնական Մոհամմադ Մոխբերը, գրում է France 24-ը։

Նա ասել է, որ Իրանը «չի վստահում ամերիկացիներին, և մենք որևէ հիմք չունենք նրանց հետ որևէ բանակցությունների համար»։

«Մենք կարող ենք շարունակել պատերազմն այնքան ժամանակ, որքան ուզում ենք»,- հավելել է նա։

Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյնի Մոհսենի Էջեհեին էլ սպառնացել է «նրանց, ովքեր ասում կամ անում են որևէ բան»՝ ի պաշտպանություն իսրայելա-ամերիկյան ավիահարվածների, որոնք ուղղված են Իսլամական Հանրապետությանը։ Նշվում է, որ նրա խոսքերը բարձրացնում են ձերբակալվածների մահապատժի մեղադրանքների հավանականությունը։

«Յուրաքանչյուր ոք, ով ասում կամ անում է որևէ բան Ամերիկայի և սիոնիստական ​​ռեժիմի կամքին համապատասխան, թշնամու կողմն է և պետք է վարվի հեղափոխական, իսլամական սկզբունքներին և պատերազմական պայմաններին համապատասխան»,- հավելել է նա։

Միաժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Իրանի միջուկային բանակցություններում իր անիրատեսական սպասումները չբավարարելու մեջ։

«Երբ բարդ միջուկային բանակցությունները դիտակվում են որպես անշարժ գույքի գործարք, իսկ մեծ ստերը մթագնում են իրականությունը, անիրատեսական սպասումները երբեք չեն կարող իրականանալ։ Արդյո՞ւնքը։ Բանակցությունների սեղանը ռմբակոծվեց։ Թրամփը դավաճանեց դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին»,- հավելել է Արաղչին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի