Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի․ խոսնակը՝ X-ում տարածված ապատեղեկատվության մասին

Լուրեր

27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
Բոլորը

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրառմամբ տեղեկացրել է X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածված ապատեղեկատվության մասին, ըստ որի՝ Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը։

«Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք, իբրև թե, հղում են անում «Al Jazeera»-ին և «Euronews»-ին՝ պնդելով, թե ԱՄԷ-ում՝ Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը։

Հայտարարում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք ՉՈՒՆԻ։

Տեսանյութերում շրջանառվող բոլոր թվերը, «արժեքները», ինչպես նաև իմ՝ վարչապետի խոսնակի, անունից ներկայացվող մեկնաբանությունները ամբողջությամբ հորինված են և չեն համապատասխանում իրականությանը։

Նախընտրական այս շրջանում գործ ունենք դասական FIMI (Foreign Information Manipulation and Interference) մեխանիզմի հետ, որտեղ կիրառվում են մի քանի բնորոշ գործիքներ՝ կեղծ վերագրում (false attribution)՝ հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներին («Al Jazeera», «Euronews»)՝ նյութին վստահելիության կեղծ տպավորություն հաղորդելու նպատակով։ Ինչպես միշտ նույնաբովանդակ նյութերի միաժամանակյա շրջանառումը տարբեր անանուն հաշիվներից, բոտային և կիսաբոտային ցանցերի միջոցով արագացված տարածումը՝ թեմային արհեստական «թափ» հաղորդելու նպատակով է արվում։

Այս օրերին արձանագրել ենք համակարգված ակտիվացում՝ նույն տեքստերի, նույն ձևակերպումների և սինխրոն մեկնաբանությունների զանգվածային կրկնությամբ, ինչը վկայում է կոորդինացված տեղեկատվական միջամտության մասին»,- գրել է խոսնակը։