Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Մինչ այս պահը կտրվել է մոտ 15 000 քառակուսի մետր ասֆալտբետոնյա ծածկույթ և տեղադրվել է մոտավորապես 13 000 քառակուսի մետր ասֆալտբետոնյա ծածկույթ: Տեղային լուծումներ են տրվել մոտ 320 փոսի»,- քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Ավինյանին զեկուցեց շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

Տիգրան Ավինյանը ենթականերից փորձեց պարզել, թե ինչու է որոշ հատվածներում ասֆալտ արվել առանց բիտումի։ Ի պատասխան Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը հայտնեց, որ այդ աշխատանքները կատարվել են երկու հասցեում՝ Թոթովենց և Հովհաննիսյան փողոցներում, և որտեղ հետո բիտումով ասֆալտապատում է իրականացվել։

Տիգրան Ավինյանը, այդուհանդերձ, քննադատեց վերահսկողության բացակայությունը՝ նշելով, որ սա աշխատանքների անորակ կազմակերպման հետևանք է։

««Բալահովիտ 1» ընկերությունը թող մի հատ իրեն կարգի բերի: Երբ չկա վերահսկողություն, պարզվում է՝ աշխատանքը ով ոնց, ինչ-որ մի բան պակաս անելու է: Ու դա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում օրը ցերեկով: Ասենք մի մարդ չունե՞ք գնա կողքները կանգնի, տեսնի՝ ինչ են անում: Կամ լավ, ասենք ո՞ր դարն է էլի»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ բլոգերներն էին տեսանյութեր հրապարակել՝ ցույց տալով, որ առանց բիտումի ասֆալտ են անում։

Մանրամասները՝ տեսանյութում։