Մենաշնորհ է եղել՝ թույլ չեն տվել ներկրել, ինձանից խլել են եւ չեն թողել, որ զարգանամ. Խաչատուր Սուքիասյանը՝ Սաշիկ Սարգսյանի 50-50-ների մասին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Գործարար Խաչատուր Սուքիասյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ նախկին իշխանությունների ժամանակ մենաշնորհ է եղել, որի պատճառով չի կարողացել որոշ ապրանքնատեսակներ ներկրել: Նա  միաժամանակ հայտարարեց, որ որոշ բիզնեսներ էլ իրենից եւ իր ընտանիքից գողացել են: Գործարարն այժմ պնդում է, որ մենաշնորհները վերացել են:

-Պարոն Սուքիասյան,  Գագիկ Ծառուկյանն ասում է՝ բոլորն ուզեցել են, որ Մելիք Ադամյանը վերանա: Դուք եւ՞ս ուրախ եք, որ Սերժ Սարգսյանը հեռացավ, Ձեր սրտո՞վ էր, որ հեղափոխությունը տեղի ունեցավ:

-Այո: Իմ սրտով էր, որ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ:

-Դուք որպես գործարար, խոշոր սեփականատեր Ձեզ ա՞յս, թե՞ նախկին իշխանությունների օրոք էիք ազատ զգում:

-Ես կարծում եմ, որ օրենքը պետք է ազատ զգա: Ես օրենքից բխող գործողություններ անող անձ եմ: Որքան օրենքը գերակա լինի, այդքան ինձ համար ավելի լավ:

-Ինչու՞ էր հեղափոխությունը Ձեր սրտով, չէիք ուզու՞մ, որ Սերժ Սարգսյանը ղեկավարի:

-Հայաստանից վերացավ կոռուպցիան, հավասար պայմաններ ստեղծվեցին, մենաշնորհները վերացան: Արդեն ազատ է, սա մեծ խթան է:

-Պարոն Սուքիասյան, Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, Ձեր բիզնեսներում 50 տոկոսով փայ մտե՞լ է: Հին Հայաստանում այդ խոսակցությունները միշտ կային, որ նա յուրաքանչյուրի բիզնեսում իր բաժինն ունի:

-Ես եւ իմ ընտանիքն այն  սկզբունքներն ենք ունեցել, որ ոչ ոք մեզ հետ չէր կարող փայ մտնել: Կարող էին՝ ուժի զոռով խլել, վնասել, չթողել, որ մենք աշխատենք, չթողել, որ  այս կամ այն ոլորտում ներգրավված լինենք, բայց մեզանից խլել հնարավոր չէր:

-Ձեր գործունեությունը ովքե՞ր են սահմանափակել եւ ի՞նչ ոլորտներում:

-Մենաշնորհներ են եղել: Եթե մենաշնորհներ եղել են, դա նշանակում է արդեն սահմանափակում:

-Մինչ հեղափոխությունը՝ Դուք ցանկացել եք բանան, բենզին եւ շաքարավազ ներկրել, բայց հնարավորություն չեն տվե՞լ:

-Ինչ է նշանակում՝ Դուք ուզեցել ե՞ք: Հնարավոր է առաջարկություն եղած լինի չէ՞, հետո ասում եմ՝ հնարավոր չէ, ինչու՞, որովհետեւ թույլ չեն տալիս:

-Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործարարներն ամեն ամիս Սերժ Սարգսյանի բաժինը ճամպրուկներով տարել են Բաղրամյան 26: Դուք Սերժ Սարգսյանին բաժին տարե՞լ եք:

-Ես չգիտեմ՝ ովքեր են բաժին հանել: Ոչ, ես այդպիսի խնդիր չեմ ունեցել: Իմ բաժինն այն է եղել, որ ինձանից խլել են եւ չեն թողել, որ զարգանամ: Դա իմ բաժինն է եղել, որի մասին ասացիք:

-Պարոն Սուքիասյան, տեղեկություններ կան, որ Դուք եւ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում պետք է խնամիներ դառնաք: Ճի՞շտ է:

-Մենք արդեն բարեկամներ ենք:

Հայկ Վարդանյան