Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

«Արևմուտքն ակտիվացրել է իր ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում և փորձում է խզել հարաբերությունները տարածաշրջանի պետությունների և Ռուսաստանի միջև»,- այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Նա հայտարարել է, թե Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում «անսասան են» և գլխավոր մտահոգությունն «այնտեղ կայունության և բարգավաճման գոտու պահպանումն» է, որպեսզի կարողանան համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ դրա ներուժը բացահայտելու և բարիդրացիական հարաբերություններն ամրապնդելու համար։ Ըստ Կալուգինի՝ Ռուսաստանի հիմնարար շահը Կովկասում «խաղաղությունն ու զարգացումն են՝ կանխելով դրա քաոսի վերածվելը»։

«Ընդգծեմ, որ Ռուսաստանը պարզապես Հարավային Կովկասի հարևանը չէ։ Ռուսաստանն ինքնին կովկասյան տերություն է։ Մենք լեռնաշղթայի հարավային կողմում գտնվող ժողովուրդների հետ միավորված ենք դարավոր բարեկամությամբ, ընդհանուր պատմության փառահեղ գլուխներով, քաղաքակրթական մտերմությամբ և միլիոնավոր ընտանեկան ու ազգակցական կապերով։ Երկար ժամանակ մենք ապրել ենք որպես մեկ պետության մաս։ Մի ժամանակ Ռուսաստանի հետ մերձեցումը թույլ էր տալիս տարածաշրջանի ժողովուրդներին պահպանել իրենց ինքնությունը։ Հարավային Կովկասի հանրապետությունների պետական ​​հիմքերի ձևավորումը տեղի է ունեցել խորհրդային ժամանակաշրջանում։ Ես լիովին համոզված եմ, որ մեր եզակի հարաբերությունները չեն տուժում ժամանակից և արտաքին ճնշումից»,-ասել է նա՝ նշելով, թե տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միշտ անմիջականորեն ազդել են Ռուսաստանի, արտաքին և ներքին անվտանգության շահերի, ինչպես նաև՝ տնտեսության վրա։

«Շատ արևմտյան երկրների համար Հարավային Կովկասը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի համար պոտենցիալ ցավոտ կետ։ Գլխավոր նպատակն է վնասել մեր երկրին՝ ուրիշների շահերի հաշվին, և ևս մեկ տարածաշրջան ներքաշել հակառուսական նախագծերի մեջ։ Վերջին  օրինակներից՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր  ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ արեց Հայաստանին, որի բարգավաճումը հիմնված է Ռուսաստանի հետ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցության վրա, միանալ հակառուսական «պատժամիջոցների կոալիցիային»։ Այլ կերպ ասած, ԵՄ պաշտոնյան բառացիորեն խոստովանություն արեց՝ բացահայտելով Բրյուսելի ագրեսիվ, պառակտիչ օրակարգը»,-ասել է Կալուգինը։

Նա նշել  է, որ Մոսկվան Հարավային Կովկասում առաջ է մղում «տարածաշրջանային խնդիրների տարածաշրջանային լուծումների» սկզբունքը: Այս բանաձևը հիմք է հանդիսանում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքի համար:

«Այս ձևաչափը զգալի ներուժ ունի։ Տեղի են ունեցել  հարթակի երեք հանդիպումներ։ 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում կայացած վերջին նախարարական հանդիպման եզրափակիչ հաղորդագրության մեջ նշվել է տարածաշրջանային փոխգործակցության կառուցողական դերը վստահության, բարգավաճման և համագործակցության ամրապնդման գործում, որը ստեղծում է տնտեսական և առևտրային զարգացման հնարավորություններ՝ վեճերի լուծման միջոցով։ Որոշվել է սկսել համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, ինչպես նաև նոր մարտահրավերների և սպառնալիքների հաղթահարման ոլորտներում։ Մենք հուսով ենք շուտով ստանալ Բաքվից և Երևանից արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների միջև առաջիկա հանդիպումների համաձայնեցված ժամանակացույցը»,-ասել է Կալուգինը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում եռակողմ համագործակցության ձևաչափի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, այն լավ հայտնի է և չի փոխվել:

«Մենք շարունակում ենք աջակցել Բաքվի և Երևանի միջև երկարատև խաղաղության հաստատմանը՝ հիմնվելով 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի համաձայնագրերի վրա: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համաձայնության են եկել բոլոր հիմնական ոլորտները ներառող ճանապարհային քարտեզի շուրջ՝ խաղաղության պայմանագրի մշակում, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանազատում, ինչպես նաև երկու երկրների միջև հանրային երկխոսության զարգացում»,-ասել է նա՝ նշելով, որ այսօր Բաքուն և Երևանը վարում են հիմնականում ուղիղ երկխոսություն՝ առանց միջնորդների։

«Երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Հաշվի առնելով ռուսական կողմի և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, մենք ուրախ կլինենք մեր գործընկերներին հյուրընկալել մեր հարթակում՝ վերջնական փաստաթուղթը ստորագրելու համար»,-ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնյան ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի