ՀՔԾ-ն քրգործ է հարուցել ԴԱՀԿ ծառայողների և կադաստրի

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատողների կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ Է. Կ.-ի հաղորդման հիման վրա: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Է. Կ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր հայցադիմումների առթիվ դատարանում քննված գործերով տրված կատարողական թերթերի հիման վրա որոշում է կայացվել արգելանք կիրառել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 1-ին շենքի թիվ 45 հասցեի բնակարանի նկատմամբ: Սակայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի ծառայողները հարուցված կատարողական վարույթով պատշաճ գործողություններ չեն կատարել:

Բացի այդ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցները 2013 թվականի օգոստոսի 30-ին արգելադրված բնակարանի սեփականատերերին տեղեկանք են տվել այն մասին, որ հիշյալ անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան, այն դեպքում, երբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից ստացված գրության համաձայն՝ նշված բնակարանի նկատմամբ 2011 թվականի սեպտեմբերի 5-ին կիրառված արգելանքը երբևէ չի վերացվել:

Է. Կ.-ն հայտնել է նաև, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ծառայողների անգործության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից տրված պաշտոնական կեղծ փաստաթղթի օգտագործմամբ բնակարանատերերը հիշյալ անշարժ գույքը վաճառել են մեկ այլ քաղաքացու՝ այդ կերպ խոչընդոտելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարմանը:

Այսպիսով, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթուղթ իրացնելու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն: