ԱՆ ՔԿՎ-ն՝ Ժիրայր Սեֆիլյանի պատժախցից առգրավված Արևմտյան Հայաստանի քարտեզի մասին

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը օրեր առաջ Factor.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր պաշտպանյալի պատժախցից առգրավել են Արևմտյան Հայաստանի քարտեզը:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, թե ինչու են ՔԿՀ-ի աշխատակիցները Սեֆիլյանի պատժախցից տարել քարտեզը, ԱՆ քրեակատարողական վարչությունից պատասխանել են․ «Կառավարության 03․08․2006 թվականի թիվ 1543-Ն որոշմամբ սահմանված է այն իրերի, առարկաների և սննդամթերքի ցանկը, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց և դատապարտյալներին իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով։ Ցանկի 11-րդ կետի համաձայն՝ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին արգելվում է իրենց մոտ ունենալ տոպոգրաֆիկ քարտեզներ»։

Խնդրել էինք նաև հստակեցնել, թե ինչ վտանգ է ներկայացնում պատժախցում գտնվող քարտեզը, ինչին, սակայն, ՔԿՀ-ից չեն պատասխանել։

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի համար, սակայն, ՔԿՀ-ի պատասխանը հիմնավոր չէ: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ իրենք ստում են, կառավարության համապատասխան որոշումը նախատեսում է, որ արգելված իրերի ցանկում տոպոգրաֆիկ քարտեզներն են, իսկ այն քարտեզը, որի մասին խոսք է գնում, տոպոգրաֆիկ քարտեզ չէ․ կամ քաղաքական, կամ ֆիզիկական քարտեզ է»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

ՀԳ․ Տեղադրում ենք նաև թիվ 1543-Ն որոշմամբ արգելված իրերի ցանկը, որտեղ ֆիզիկական կամ քաղաքական քարտեզը, որպես արգելված իր, նշված չէ։

Սեդա Ղուկասյան