Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Ամմանի ամառային փառատոնին

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամմանի քաղաքային հանձնաժողովի նախագահ Յուսեֆ Ալ Շավարբեհի հրավերով Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք՝ մասնակցելու հուլիսի 11-14-ն անցկացվող Ամմանի ամառային փառատոնին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակում երևանյան պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում նաև Ամմանի քաղաքային հանձնաժողովի նախագահ Յուսեֆ Ալ Շավարբեհի և Ամմանի քաղաքապետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների հետ: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցելով քույր քաղաք Ամմանի քաղաքային հանձնաժողովի նախագահին, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը հետայսու ևս պատրաստ է խորացնելու Ամաննի հետ առկա համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:

Ավելի ուշ Ամմանի Սուրբ Թադևոս հայկական եկեղեցում տեղի է ունեցել հանդիպում հորդանանահայ գաղութի պատրիարքական փոխանորդ, Հայր Ավետիս Իպրաջյանի և Ամմանի հայկական գաղթօջախի ներկայացուցիչների հետ: