Վեհարանը «ազատագրելու» պողպատե մանդա՞տ․ Փաշինյանի գրառումը, Մեխակյանի լռությունն ու ՔՊ-ի ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Բոլորը

Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի քվեարկությունից ժամեր անց պարզ դարձավ, որ 14/11 ընտրատեղամասում, որտեղ իր ընտրությունն էր  կատարել կաթողիկոսը, առաջատարը «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանն է։ Նախնական տվյալներով՝ նա ստացել է 314, ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը՝ 301 քվե։

Նախնական արդյունքների հրապարակումից հետո այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրառմամբ շնորհավորեց Մեխակյանին և հայտարարեց, թե վաղարշապատցին ՔՊ-ին քվե տալով աջակցել է Գարեգին Բ-ին հեռացնելու գործընթացին։

Վաղարշապատի ընտրություններում հաղթանակը կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնության հետ կապելը հարցեր է առաջացնում։ Նախ՝ ՔՊ-ի ներկայացրած հինգ էջանոց նախընտրական ծրագրում որևէ խոսք չկա այն մասին, որ հաղթանակի դեպքում նոր թափ են հաղորդելու կաթողիկոսի հրաժարականի պահանջին։ Ուստի, անհասկանալի է Փաշինյանի պնդումը, թե վաղարշապատցին իր ընտրությամբ նոր լիքց է հաղորդել, իր ձևակերպմամբ, Վեհարանն ազատագրելու նախաձեռնությանը։

Փաշինյանի այս պնդման ֆոնին ուշագրավ են դառնում նաև ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի՝ Գարեգին Բ-ին հեռացնելու գործընթացից իրեն անթաքույց զերծ պահելու դիրքավորումը։

Իսկ արդեն ընտրությունների նախնական արդյունքների պարզ դառնալուց հետո Արգիշտի Մեխակյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ վերահաստատեց իր մոտեցումը․ «Ես իմ օրակարգում, մեր Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների օրակարգում չենք ունեցել նման հարց, այժմ էլ չունենք»։

Այժմ, երբ արձանագրել ենք, որ ո՛չ նախընտրական ծրագրում է եղել Գարեգին Բ-ին առնչվող կետ, ո՛չ ՔՊ ցուցակը ղեկավարած Մեխակյանի օրակարգում, հարց է ծագում՝ ինչո՞ւ է Փաշինյանը ընտրություններում ՔՊ-ի հաղթանակից ժամեր անց վաղարշապատցիների տված քվեն այլ շարժառիթներով ներկայացնում։

ՔՊ վարչության անդամ Ալխաս Ղազարյանը, չհերքելով, որ նախընտրական ծրագրում Գարեգին Բ-ին առնչվող կետեր չեն ունեցել, շեշտում է, որ վաղարշապատցին նաև Փաշինյանի այս գաղափարը հաշվի առնելով է իրենց քվե տվել։

Դաշնակցական Արթուր Խաչատրյանը, որի ուժն ընտրություններին մասնակցում էր «Հաղթանակ» դաշինքի կազմում, Փաշինյանի պնդումը մոլորեցնող է համարում։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ վաղարշապատցին քվեն ՔՊ-ին  չի տվել հակաեկեղեցական արշավի համար։

Փաշինյանի այս գրառումից հետո հետաքրքրական է, թե ինչ զարգացում կունենա ավելի քան կես տարի ձգվող անթաքույց կոնֆլիկտը քաղաքական իշխանության և բարձրաստիճան հոգևորականության միջև։  Վարչապետը սեպտեմբերին հայտարարել էր հոկտեմբերի ընթացքում Էջմիածնի հրապարակում հոգևոր հավաք անցկացնելու մտադրության մասին։ Այն, սակայն, տեղի չունեցավ։ Այժմ հարց է առաջանում՝ արդյո՞ք ՏԻՄ ընտրություններում սեփական թիմի հաղթանակից հետո վարչապետը կիրագործի իր մտադրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան