Բառերի պատերազմ․ ինչու են Կրեմլն ու Բաքուն խոսում «նույն լեզվով»

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 8․ այս ամսաթիվը ՀՀ-իշխանության համար ջրբաժան է խաղաղության ու պատերազմի։ Արդեն 3 ամիս ամեն հարմար առիթի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված, կրակոցներ չկան, մարդիկ չեն զոհվում, մի քանի տասնամյակ շրջափակված ճանապարհները կբացվեն, առևտուր կլինի, թշնամությունը կհաղթահարենք ու կգնանք առաջ։ Իսկ որ ճանապարհով։ TRIPP (Trump Route for International Peace and Prosperity)․ ասում է ԱՄՆ նախագահ Թրամփն ու հպարտանում, որ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող երթուղին կոչվելու է իր անունով: «Խաղաղության խաչմերուկ»ասում է Փաշինյանն ու վստահեցնում, որ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո անցնող ճանապարհների բացումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրներն ու ոչ միայն։ «Զանգեզուրի միջանցք»․ ասում է Ալիևն ու շեշտում ադրբեջանցիների «անխոչընդոտ» անցումը։  Ինչ է թաքնված այս բառախաղի տակ ու ինչ կանոններով են խաղում տարածաշրջանի մյուս խաղացողները։ 

ԲառաԽաղաղություն 

«Զանգեզուրի միջանցքը» և «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը միմյանց մրցակից չեն»,- օրերս գրել էր Կրեմլի վերահսկողության տակ գտնվող ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքերը։ Պուտինի կառավարության կազմում երկար տարիներ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած գործչի՝ լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրած գնահատականներն արագորեն տարածվել էին նաև ադրբեջանական ու հայկական մեդիատիրույթում։ Շատ չանցած՝ ТАСС-ը փոխել է ձևակերպումը թե՛ վերնագրում, թե՛ տեքստում և «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն գրել՝ «Մեղրիի միջանցք», բայց հոդվածը թարգմանաբար կամ նույնությամբ վերահրապարակած լրատվամիջոցներում մնացել է նախնական տարբերակը։ 

Ինչ է իրականում ասել Շոյգուն․ ճեպազրույցի տեսագրության ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը հնչել է ոչ թե Շոյգուի, այլ հարցը ձևակերպող Россия24-ի (համառուսական դաշնային տեղեկատվական ալիք) լրագրողի շուրթերից։ Պատասխանի ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղարը գործածում է միայն «միջանցք» տերմինը՝ առանց տեղանուն նշելու։ 

«Կարծում եմ, որ և՛ այս, և՛ այն ճանապարհը ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են այն բանի համար, որպեսզի Ադրբեջանը կապվի իր շրջանների հետ, իսկ երկրների միջև առաջանան առևտրային տրանսպորտային միջանցքներ»,– ասել է նա։

Ստացվում է՝ Շոյգուին վերագրվել է ձևակերպում, որն իրականում նա չի ասել, և ТАСС-ի հոդվածում է ձևակերպման փոփոխությունն, ըստ ամենայնի, պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Ո՞ւմ միջամտության, հորդորի կամ խնդրանքի արդյունքում է դա տեղի ունեցել՝ մեզ այս պահին հայտնի չէ։ Բայց ակնհայտ է մի բան՝ Կրեմլի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեմային հիմնականում անդրադարձ է կատարվում պաշտոնական Բաքվի բառապաշարով ու խոսույթով։ Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ և, ի վերջո, ինչ նշանակություն ունի բառի խաղը։

Միջանցք, թե ուղի

«Միջանցք» բառը հայերը չեն սիրում․ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանում  կարդում ենք․

1․ շենքի ներսում երկար անցք նույն հարկի բնակարաններն իրար հետ կապելու համար,

2․ (փխբ․) ցամաքի նեղ շերտ, որ միանում է ծովին և անցնում մի ուրիշ տերության հողերի միջով,

3․ ընդհանրապես՝ որևէ տարածության միջով ձգվող նեղ անցում՝ արանք (ընդգծումը՝ հեղինակի)։

Չենք սիրում մենք այդ բառը, որովհետև դրա մեջ վտանգ ենք տեսնում՝ վտանգ մեր երկրի  ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար։ Իսկ ինչ է գրված այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում։ 

Լուսանկարներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ստորագրած համատեղ հռչակագիրն է, որի տակ դրված է նախագահ Թրամփի ստորագրությունն իբրև վկա։ 

 

Ստորև մեջբերում է հռչակագրի այն հատվածից, որտեղ անդրադարձ կա ճանապարհների ապաշրջափակմանը։ 

« 3․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ 

4․ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար» (ընդգծումները՝ հեղինակի)։

«Միջանցք»-ի (corridor) մասին ոչ մի խոսք, բայց ուշադրության արժանի են «անխոչընդոտ» և «փոխադարձ առավելություններով» արտահայտությունները։ «Անխոչընդոտ» բառը կգտնեք նաև 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները 5 տարի առաջ՝ 2020-ի նոյեմբերի 9-ին։

Վերևում Փաշինյանի, Ալիևի և Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարության լուսապատճենն է։ 

Փաստաթղթի 9-րդ կետում ասված է.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը» (ընդգծումները՝ հեղինակի):

«Միջանցք» բառն այստեղ էլ չեք գտնի, այն հիշատակվում է միայն Լաչինի միջանցքին վերաբերող հատվածում, բայց արձանագրված է անխոչընդոտ տեղաշարժի ապահովումը Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինների վերահսկողությամբ։ Սա հենց այն է, ինչի համար մենք չենք սիրում «միջանցք» եզրույթը:  

Երկու փաստաթուղթ, մեկ հնարավորություն

2020-ի նոյեմբերյան փաստաթղթի ստորագրումից հետո շատ բան է փոխվել։ ԼՂ-ում այլևս հայեր չեն ապրում․ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո իր բնօրրանից բռնի տեղահանության ենթարկվեց ավելի քան 100 հազար հայ։ Դրան նախորդել էր բնապահպանական ակցիայի անվան տակ ադրբեջանցիների կողմից ԼՂ-ի՝  ամիսներ տևած շրջափակումը, այն դեպքում, երբ եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի Հանրապետությունը պետք է երաշխավորեր Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: Լաչինի՝ 5 կմ լայնությամբ միջանցքը, որը պետք է ապահովեր կապը ԼՂ-ի և ՀՀ-ի միջև, մնում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ 

Ռուս խաղաղապահները 2 տարի առաջ հեռացել են ԼՂ-ից․ նրանք 2023-ի սեպտեմբերին Բաքվի նախաձեռնած ռազմական գործողության մասին նախապես տեղեկացվել են, բայց որևէ կերպ չեն փորձել միջամտել իրավիճակին։ 

Իսկ ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայությունը շարունակվում է․ նրանք հսկում են հայ-թուրքական սահմանը։ Անցած տարվա հոկտեմբերին Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում պայմանավորվել էին, որ 2025-ի հունվարի 1-ից ռուս սահմանապահները հեռանում են հայ-իրանական սահմանային անցակետից։ Հայ պաշտոնյաները չեն թաքցում՝ բավականաչափ կարողությունների զարգացման դեպքում ՀՀ ԱԱԾ սահմանապահները կփոխարինեն ռուս սահմանապահներին պետական սահմանի բոլոր հատվածներում։  

ԱՄՆ հովհանու ներքո հայ-ադրբեջանական Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, Հայաստանի՝ ԵՄ անդամության հավակնությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում Մոսկվայի պլանների մեջ։ Եվ դա առանց սեթևեթանքի ասում է ՌԴ արտաքին գործերի նախարարը։ 

Սերգել Լավրովը Եվրասիական անվտանգության Մինսկի երրորդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի՝ օրերս կայացած լիագումար նիստին հաջորդած ասուլիսին ասել է․ 

«ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կառուցում են իրենց սեփական երկխոսությունները, փոխգործակցության կառույցները Կենտրոնական Ասիայի երկրների, Անդրկովկասի երկրների հետ և Արևմուտքը փորձում է այդ կապերը օգտագործել ոչ այնքան փոխշահավետ համագործակցության համար, որքան այդ երկրներին Ռուսաստանի Դաշնությունից կտրելու նպատակով։ Մենք կկանխենք նման միտումները բոլոր առկա հնարավորություններով՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական»։

Հետհաշվարկը սկսված է․ 2026-ի հունիսի 7-ին ՀՀ Աժ ընտրություններն են․․․

Վանիկ Հակոբյան, Factor TV-ի գլխավոր խմբագիր