Ալիևը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը կանխատեսում է 2028 թվականի վերջին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ 2028 թվականի վերջին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում։

«Բացի այն, որ մենք այժմ ամեն ինչ ծրագրում և իրականացնում ենք, Զանգեզուրի միջանցքի նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։ Ադրբեջանի տարածքում բոլոր ճանապարհային և երկաթուղային կապերը կավարտվեն հաջորդ տարվա կեսերին։ Մենք հույս ունենք, որ այս նույն արագությամբ կիրականացվի նաև այլ երկրների տարածքում, և այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ 2028 թվականի վերջին»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև TRIPP-ին։

«Օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ձեռքբերումներից մեկը TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծն էր։ Նախագահ Թրամփն իր անունը տվել է այս նախագծին, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին,  որ այն անպայման կիրականացվի։ Այդպիսով, Միջին միջանցքի երկայնքով բացվում է ևս մեկ երթուղի։ Ավանդական երթուղուց բացի՝ ի հայտ է գալիս ևս մեկը՝ Զանգեզուրի միջով, 15 միլիոն տոննա բեռնաշրջանառությամբ, որը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին։ Այսպիսով, Ասիայից Եվրոպա և հետ մեր երկրների միջով բեռնափոխադրումների ծավալն ինքնին աճի ներուժ ունի, բայց նաև կունենա ավելի մեծ ներուժ ընդունման և ուղարկման համար»,- նշել է նա։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի