Բաքվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի թեման են քննարկել

Լուրեր

03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
Բոլորը

Այսօր Բաքվում Ոչ կառավարական կազմակերպությունների պետական ​​աջակցության գործակալության նախաձեռնությամբ  տեղի է ունեցել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ միջոցառման ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայում ունեցած ելույթի համապատասխան հատվածների շուրջ։

Հիշեցնենք, որ օրերս ակադեմիայում ունեցած ելույթում Ալիևը հրահանգել էր շարունակել ադրբեջանական պատմությունը տարածել՝ կրկին Հայաստանի հետ կապված պատմական կեղծիքներ հնչեցնելով։

Մասնավորապես, «Սիմուրգ» ադրբեջանական մշակութային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը նշել է, որ Ալիևի ելույթում ադրբեջանական ՀԿ-ների համար նոր խնդիրներ և մարտահրավերներ են բացահայտվում։

«Նույնիսկ հետհակամարտային ​​շրջանում նկատվում են Հայաստանի և հայկական սփյուռքի որոշակի ուժերի կողմից Ադրբեջանի պատմությունը կեղծելու փորձեր: Այս երեսպաշտությունը պահանջում է ավելի մեծ զգոնություն։ Ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները պետք է ակտիվացնեն իրենց գործունեությունն Արևմտյան Ադրբեջանի թեմայի շուրջ։ Ադրբեջանցիների խաղաղ ճանապարհով վերադարձը Հայաստանի ներկայիս տարածք մարդու իրավունքների հիմնարար հարց է։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական մշակույթն ունի լայն աշխարհագրություն, բայց ադրբեջանցիները երբեք չեն զբաղվել անջատողականությամբ, հակառակը, նրանք միշտ էլ զգալի ներդրում են ունեցել այն երկրների զարգացման գործում, որտեղ ապրել են»,- ասել է նա։

Ոչ կառավարական կազմակերպությունների պետական ​​աջակցության գործակալության գործադիր տնօրեն Այգուն Ալիևան հայտնել է, թե «Արևմտյան Ադրբեջան» թեմայի շուրջ ՀԿ-ների նախագծերի որակական և քանակական ցուցանիշներն աստիճանաբար աճում են։

Ադրբեջանի ազգային ՀԿ-ների ֆորումի տնօրենների խորհրդի անդամ Զաուր Իբրահիմլին էլ ասել է, թե Բաքվում առաջին անգամ հրատարակվել է 18-րդ դարի թուրքմեն հեղինակ Աբդուրազակ Նովրասի «Թարիխչեյի-Նովրես» աշխատությունը, որը նկարագրում է 1731 թվականի Երևանը։ Ըստ նրա՝ այն, իբր, վերահաստատում է, թե «Երևանի բնակչությունը ադրբեջանցի թյուրքերն են եղել, տեղանունները բացառապես ադրբեջանական են»։

Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական միավորման նախագահ Մուգաբիլ Բայրամովը, իր հերթին, ասել է, որ վերջին երկու տարիների ընթացքում պատրաստել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ երկու քարտեզագրական աշխատանք։

«Մենք մեծ պահանջարկ ենք տեսել «Զանգեզուրի միջանցք» քարտեզի նկատմամբ, որը վերջերս հրատարակվել է ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով: Այս քարտեզը տարածվել է նաև հայկական լրատվամիջոցներում: Այս աշխատանքներում միշտ ներառված են մեր ազգային տեղանունները, և դրանց պատմական ճշգրտությունը կասկածից վեր է»,- հայտարարել է Բայրամովը:

Նշվում է, թե միջոցառումը քննարկվել են «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայի տարբեր ասպեկտներ։

Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն  ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։

Հավելենք, որ օրերս OC Media-ն հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի