«Ինքնաշխատ» հայտարարագրում․ ինչ է պետք իմանալ նոր համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ընդամենը մեկ օրից նոյեմբերի 1-ն է․ Կառավարությունը ֆիզիկական անձանց համար եկամուտների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ հենց այս ամսաթիվն էր սահմանել, բայց հետքայլ արեց։ Այսպիսով՝  այլևս պարտադիր չէ հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնել, եթե աշխատավարձից բացի՝ այլ եկամուտ չունեք։ Այն կլրացվի ինքնաշխատ՝ ՊԵԿ-ի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։ 

Ամիսներ առաջ գործադիրի ղեկավարն ամենևին էլ այս կարծիքին չէր և հայտարարագրումը պարտադիր էր վարչապետի նշած 79 տոկոս քաղաքացիների համար ևս․ աշխատող ՀՀ բոլոր քաղաքացիները նախ մինչև մայիսի 1-ը, ապա մինչև նոյեմբերի 1-ը պետք է 2024 թվականի եկամուտների հայտարարագիր ներկայացնեին ՊԵԿ։ Ընդ որում՝ Կառավարությունը հայտարարում էր, որ  վերջնաժամկետը լրանալուց հետո այն ներկայացրած չլինելու պարագայում քաղաքացիները վարչական պատասխանատվության են ենթարկվելու։ 

Եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցման օրինագիծն ԱԺ-ն ընդունեց նախորդ շաբաթ։ Հայտարարագրման համակարգ մուտք գործելն ու այն լրացնելը պարտադիրից դարձավ կամավոր։ Բայց եթե ուզում եք սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ, համակարգ մուտք գործելը և հայտարարագրի տվյալները հաստատելը պարտադիր է։

Ավանդներից ստացվող եկամուտների դեպքում կարող եք մուտք գործել հայտարարագրման համակարգ և համաձայնություն տալ, որպեսզի հարկային մարմինը ձեր փոխարեն բանկերից ավտոմատ կերպով ստանա տեղեկատվությունը։  Եթե քաղաքացին համաձայն չէ, ապա պետք է ինքուրույն լրացնի։

Նոր կարգավորմամբ նաև հստակ սահմանվում է, որ ընտանիքի անդամների՝ ծնողների և երեխաների, ամուսինների, եղբայրների և քույրերի միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։ Ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները նույնպես չեն ներառվի հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ։

Հայտարարագիր չներկայացնելու համար տույժ ու տուգանքներ չեն լինի, իսկ եթե թաքցրած եկամուտ ունենաք, հարկային մարմնից դեռևս միայն նախազգուշացում կստանաք և հնարավորություն կտրվի ճշգրտել հայտարարագիրը։  

186,152 քաղաքացի արդեն հայտարարագրել է 2024 թվականի իր եկամուտները։ Նրանցից 56,023-ը սոցիալական ծախսերի փոխհատուցում է ստացել 4 մլրդ 653 միլիոն դրամի չափով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան