Եկամուտների հայտարարագրումը պարտադիր չի լինի․ ինչու է իշխանությունը հետքայլ անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թեև դեռ ապրիլին Փաշինյանը պնդում էր՝ նոյեմբերի 1-ը եկամուտների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետն է ու հետ չեն կանգնի դրանից, նրա թիմակից, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է փոխել գրանցված աշխատողների եկամուտների հայտարարագրման համար գործող կարգավորումները։ 

Գործող կարգավորմամբ՝ աշխատող ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1-ը էլեկտրոնային ստորագրությամբ մուտք գործեն եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ և լրացնեն հայտարարագիրը: Կառավարության ղեկավարը մոտ 6 ամիս առաջ քննադատում էր գործադիրի անդամներին՝ ընդունված նախագծերից հետքայլ անելու համար, փաստորեն, այսօր իշխող ուժի ներկայացուցիչը հանդես է գալիս մեղմացման օգտին։

Այսպիսով, եթե Թունյանի առաջարկած նոր կարգավորումներն իրավական ուժ ստանան, ապա քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված` ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա: Թունյանի կարծիքով՝ նոր փոփոխություններով պատժիչ տրամաբանությունից անցնում են մոտիվացիոն տրամաբանության դաշտ։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ պետական քաղաքականության տեսանկյունից անտրամաբանական է հայտարարագրման գործընթացում նման հետքայլը։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ այս և նմանատիպ այլ մեղմացումներն իշխանությունն իրականացնում է ընտրություններին ընդառաջ՝ փորձելով քվե ապահովել ու իշխանության մնալ։ Պատգամավորը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է այս քայլը նպաստելու, որպեսզի եկամուտներ թաքցնող քաղաքացիները հարկային դաշտ գան։ Մյուս կողմից, ըստ Թադևոսյանի, այս քայլն արդար չէ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր արդեն իսկ հայտարարագիր են ներկայացրել։ 

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախ պետք է անցնեն անձի նույնականացման փուլ։ Սակայն նույնականացման քարտ ստանալու համար շատերն ամիսներով սպասում են օնլայն հերթերում։ Կառավարությունը հայտարարել էր, որ եթե քաղաքացին հայտարարագիրը ներկայացնի վերջնաժամկետից ուշ՝ նույնականացման քարտ ստանալու ձգձգման պատճառով, դա չի դիտարկվի որպես խախտում։

Փաշինյանը  ֆեյսբուքյան իր էջում  պարբերաբար հանրայնացնում էր հայտարարագիր ներկայացրած քաղաքացիների ու սոցիալական կրեդիտներ ստացածների թիվը։  Վերջին այդպիսի գրառումը եղել է հուլիսին, ըստ այդմ՝ տարեսկզբից մինչև հուլիսի 15-ը համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ է հետ ստացել։ 

Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտին։ ՔՊ-ն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման՝ գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը վերանայելու և էականորեն պարզեցնելու նախագիծն ուղարկել է ԱԺ նախագահին՝ այն շրջանառության մեջ դնելու խնդրանքով։ Իշխող ուժը մտադիր է նախագիծն ընդունել արտահերթ ռեժիմով, որպեսզի այն ընդունված լինի մինչև նոյեմբերի 1-ը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան