ԲՏԱ նախարարն ու Բուլղարիայի փոխվարչապետը քննարկել են բուլղարական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման ընդլայնման հարցեր

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և գործընկերային համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

«Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Հայրապետյանը կարևորել է փոխվարչապետ Զաֆիրովի այցը Հայաստան՝ նշելով, որ այն նպաստում է երկու երկրների միջև փոխվստահության մթնոլորտում ձևավորված համագործակցության խորացմանը։ Իր խոսքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ինժեներական և տեխնոլոգիական ներուժը, ոլորտին տրամադրվող աջակցության ծրագրերը, իրականացվող բարեփոխումները և կրթական նախաձեռնությունները, որոնք ուղղված են տեխնոլոգիական ներուժի զարգացմանը, անդրադարձել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, «Սևան Ստարտափ Սամմիթին»։ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է Կառավարության կողմից իրականացվող ինժեներական կրթական ծրագրերով ոլորտում արձանագրված առաջընթացը։

Փոխվարչապետ Զաֆիրովն էլ, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններն՝ ընդգծելով հատկապես տեխնոլոգիական և կրթական ոլորտներում առկա ներուժը։ Նա կիսվել է Հայաստան իր այցի տպավորություններով՝ ներկայացնելով ՀՀ կառավարության անդամների հետ ունեցած հանդիպումների արդյունքները և Թումո կատարած այցելությունը՝ որպես Հայաստանի նորարարական ներուժի և տեխնոլոգիական սերնդի ձևավորման ուղղությամբ իրականացվող ռազմավարական քայլերի վառ օրինակ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ բուլղարական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման ընդլայնումը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության, կանաչ տեխնոլոգիաների և տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով գործընկերության խորացումը։ Քննարկվել են նաև Սևծովյան տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում Հայաստանի մասնակցության հնարավորությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը երկուստեք կարևորել են փոխադարձ այցելությունների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընդլայնման հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։