Թուրքիայի կրթության նախարարն Արցախ է այցելել

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևի ուղեկցությամբ այցելել է Արցախ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի ընթացքում թուրքական պատվիրակությունը եղել է երեք ավագ դպրոցներում՝ Շուշիում, Ֆիզուլիում և Աղդամում, «ծանոթացել ստեղծված ժամանակակից ուսումնական միջավայրին»։

Հաղորդվում է, որ Թեքինը «բարձր է գնահատել կրթական ենթակառուցվածքների արագ բարելավումը»։

Թուրքիան և Ադրբեջանը նաև մասնագիտական ​​և տեխնիկական կրթության ոլորտում համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել թուրք նախարարի՝ Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ։ Այստեղ նա այցելել է նաև Արցախի պետական համալսարան, որն Ադրբեջանի իշխանությունները վերանվանել են Ղարաբաղի համալսարան։

Յուսուֆ Թեքինը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի  նախագահների միջև բանակցություններից հետո համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբաղում թուրքական դպրոց կառուցելու վերաբերյալ: Աղդամը և այլ հարմար տարածքներ դիտարկվում են որպես դրա համար հնարավոր վայր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի