Մերձմոսկվայի դատարանը կալանավորել է գործարար Արայիկ Ամիրխանյանին Ուկրաինայի Ռադայի նախկին պատգամավորի սպանության գործով

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Մերձմոսկվայի դատարանը կալանավորել է գործարար Արայիկ Ամիրխանյանին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։

«Մոսկվայի մարզի դատարանը Կիվայի սպանության գործով Ամիրխանյանի համար խափանման միջոց է ընտրել կալանքը», – ասել է գործակալության աղբյուրը։

Միաժամանակ, Ամիրխանյանն արդեն անազատության մեջ է կաշառակերության գործով։ Ամռան սկզբին նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ տուգանքով։ Դատարանը պարզել է, որ մեղադրյալը երկու անգամ գումար է փոխանցել դատական ​​կատարածուին՝ ընկերության հաշիվներից կալանքը վերացնելու համար՝ խախտելով օրենքը։ Օգոստոսի վերջին վերաքննիչ դատարանը դատավճիռն օրինական է  ճանաչել։

Կիվայի մահվան մասին հայտնի էր դարձել 2023 թվականի դեկտեմբերի 6-ին։ Նախնական քննության տվյալներով՝ երեկոյան քոթեջային ավաններից մեկի այգում անհայտ անձը կրակել է քաղաքական գործչի վրա, որը տեղում մահացել է։

2023 թվականի մարտին Իլյա Կիվային զրկել էին պատգամավորական մանդատից Գերագույն ռադայի նիստի քվեարկության արդյունքներով։ Ուկրաինայում նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ պետական ​​դավաճանության, սահմանադրական կարգը տապալելու կոչերի և բռնապետական ​​ռեժիմների խորհրդանիշներն օգտագործելու համար։ Նա նաև  աջակցել էր Ուկրաինա ՌԴ ներխուժմանը։

Այս տարվա հունիսին հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Հայաստանի 44-ամյա քաղաքացի Արայիկ Ամիրխանյանը, որը  կասկածվում է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի