Մերձմոսկվայում Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավորի սպանության գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մոսկվայի մարզում ձերբակալվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցության մեջ կասկածվող Արայիկ Ամիրխանյանը։ Կասկածներ կան, որ նա Ուկրաինայի անվտանգության ծառայությանը (ՈւԱԾ) տրամադրել է Կիվայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ, որից հետո 2023 թվականին նրան սպանել են Մոսկվայի մարզում, հայտնել է Baza տելեգրամյան ալիքը։

««Ուկրավտոդորի նախկին խոշորագույն կապալառու», Հայաստանի 44-ամյա քաղաքացի Արայիկ Ամիրխանյանը կասկածվում է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ»,- հաղորդում է աղբյուրը։

Միաժամանակ, նշվում է, որ քննիչները ստիպված չեն եղել ձերբակալել կասկածյալին. դեռևս 2025 թվականի մայիսի սկզբին նա կաշառք տալու մեղադրանքով տեղափոխվել է Մոսկվայի մարզի թիվ 8 քննչական մեկուսարան։ Հետաքննությունը կարծում է, որ Ամիրխանյանը կարողացել է շահել Կիվայի վստահությունը և հետևել է նրան։ Դրանից հետո նա Ուկրաինայի հատուկ ծառայություններին փոխանցել է Ռադայի նախկին պատգամավորի բնակության վայրի մասին տեղեկություններ։

Նշվում է, որ Արայիկ Ամիրխանյանը նախկինում էլ հանրության ուշադրությունը գրավել է Ուկրաինայում. 2010-ականների երկրորդ կեսին նրա անունը բազմիցս հայտնվել է ճանապարհային բիզնեսի և «Ուկրավտոդոր»-ի գործունեության շուրջ սկանդալներում։ 2021 թվականին նա կասկածվում էր պետական ​​միջոցներից 500 միլիոն գրիվնա հափշտակելու մեջ։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ամիրխանյանին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից՝ հղում անելով նրա հայկական անձնագրին։

Կիվայի մահվան մասին հայտնի էր դարձել 2023 թվականի դեկտեմբերի 6-ին։ Տղամարդուն գտել էին առանց կյանքի նշանների՝ Մոսկվայի մարզի հյուրանոցներից մեկի մոտ, աջ քունքին կտրած վերքով։

2023 թվականի մարտին Իլյա Կիվային զրկել էին պատգամավորական մանդատից Գերագույն ռադայի նիստի քվեարկության արդյունքներով։ Ուկրաինայում նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ պետական ​​դավաճանության, սահմանադրական կարգը տապալելու կոչերի և բռնապետական ​​ռեժիմների խորհրդանիշներն օգտագործելու համար։ Նա նաև  աջակցել էր Ուկրաինա ՌԴ ներխուժմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի