ԵՄ աջակցությամբ գործարկվել են համայնքային խորհուրդներ՝ ԼՂ փախստականների կարիքները հասցեագրելու և նրանց աջակցելու համար

Լուրեր

25.11.2026 | 14:26
Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ամերիկյան ևս երկու հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծության համար օգտագործվող համակարգը․ NYT
25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
Բոլորը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքները հասցեագրելու և նրանց աջակցելու համար ԵՄ աջակցությամբ Հայաստանի տարածքում՝ մասնավորապես Երևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Դիլիջանում կգործեն համայնքային խորհուրդներ։ Նշվում է, որ խորհուրդները գործելու են 2 տարի ժամկետով, անդամակցությունը կամավոր է և նախատեսված է 1 տարվա համար, իսկ գործունեությունը պետք է իրականացվի քաղաքականապես չեզոք սկզբունքով։

Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․

«Համայնքային խորհուրդներն ստեղծվում են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից, որը սեպտեմբերի սկզբին մեկնարկել է փախստականների համայնքային խորհուրդների ձևավորման գործընթացը։

Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Տաթևիկ Խուդինյանը հանդիպել է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և քննարկել խորհուրդների ձևավորման հետագա քայլերը։

«Փախստականների համայնքային խորհուրդները երկար սպասված նախաձեռնություն է, և մենք ուրախ ենք մեկնարկել համայնքային խորհուրդների (ՀԽ) գործունեությունը Հայաստանում։ Մենք հույս ունենք, որ ՀԽ-ները կունենան երկարաժամկետ դրական ազդեցություն ինչպես փախստականների, այնպես էլ ընդունող համայնքների վրա»,- նշել է Տաթևիկ Խուդինյանը։

Համայնքային խորհուրդների հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ապահովել անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և ռեսուրսներով՝ իրենց առջև ծառացած մարտահրավերներն ինքնուրույն հասցեագրելու, իրենց շահերն արդյունավետորեն ներկայացնելու և իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալու համար։

Համայնքային խորհուրդները կգործարկվեն հետևալ կառույցների կողմից․ Երևանում՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, Գյումրիում՝ «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն» ՀԿ, Եղեգնաձորում՝ «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ և Դիլիջանում՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։

«ՀՀ հարավային մարզերն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առաջին կանգառներն էին։ Կան բազմաթիվ խնդիրներ, որոնց կարող են բախվել տեղահանված մարդիկ» – նշել է Աշխատանք և հայրնեիք տարածքային զարգացման ՀԿ նախագահ Ռուզան Ղազարյանը։ Դիլիջանի գործընկեր կազմակերպությունից հավելում են՝ ՀԽ-ների ստեղծումը հնարավորություն է ընձեռում հզորացնել փախստականներին՝ վեր հանել իրենց կարիքներն ու պաշտպանել իրավունքները՝ դառնալով կամուրջ տեղահանված անձանց, պետական և հասարակական կառույցների միջև։


Համայնքային խորհուրդները կազմակերպելու են ամսական հանդիպումներ, որոնց ընթացքում ընտրված անդամները կքննարկեն փախստականների խնդիրներն ու կարիքները, կներկայացնեն խնդիրների լուծման տարբերակներ։ Անդամակցությունը ՀԽ-ներին կամավոր հիմունքներով է, ինչը տեղական ժողովրդավարությունը խթանելու և փախստականների ձայները լսելու դարձնելու արդյունավետ եղանակ է:

«Տեղահանվածների ներգրավվածությունը իրենց վերաբերող խնդիրների հասցեագրման հարցում խիստ կարևոր է, և այս առումով միջազգային աջակցությամբ համայնքային խորհուրդների ձևավորումը անհրաժեշտ և ողջունելի քայլ է, այն իրական հնարավորություն է տեղահանվածների համար քննարկելու տարաբնույթ հարցեր և առաջարկներ ներկայացնելու որոշում կայացնող անձանց և կառույցներին», – նշել է Արտակ Բեգլարյանը՝ «Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության միություն» կազմակերպության նախագահը։

Ամսական հանդիպումներից բացի, ըստ անհրաժեշտության, նախատեսվում են կարողությունների զարգացման հանդիպումներ, թեմատիկ դասընթացներ և խորհրդատվություն, որոնք կնպաստեն բարձրացված խնդիրների լուծումների առավել հասցեական և փաստահեն ձևակերպմանը։

«Մեր կազմակերպության փորձը՝ տեղահանված ընտանիքներին հոգեբանական և սոցիալական աջակցություն տրամադրելու ուղղությամբ, թույլ է տալիս վերջիններիս առավել ակտիվ ներգրավվել այս գործընթացում։ Մենք կարևորում ենք այս նախաձեռնությունը, քանի որ այն հնարավորություն կտա ոչ միայն զարգացնել տեղահանված անձանց կարողությունները, այլ նաև խթանել սեփական իրավունքների իրացումն ու քաղաքացիական ակտիվ գիտակցության ձևավորումը՝ ի նպաստ համայնքահեն նախաձեռնությունների իրականացման»,- նշել է «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ի տնօրեն Քրիստինա Բաղդասարյանը։


Յուրաքանչյուր խորհուրդ ունի նաև ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն, որը նախատեսված է տարբեր նախաձեռնություններ իրականացնելու և համայնքային խնդիրները հասցեագրելու համար։ Խորհուրդները գործելու են երկու տարի ժամկետով, անդամակցությունը կամավոր է և նախատեսված է մեկ տարվա համար, իսկ գործունեությունը պետք է իրականացվի քաղաքականապես չեզոք սկզբունքով։

Ծրագիրը հոգում է նաև ճանապարհածախսի փոխհատուցումը, ինչի շնորհիվ հնարավոր է մասնակցել հանդիպումներին նաև այն դեպքում, երբ մասնակիցները բնակվում են նշված համայնքներից դուրս»։
———-
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։