Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին․ ՊԵԿ

Լուրեր

04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանը ներդրել է ՏՀԶԿ Հարկային նպատակներով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտը, որի շրջանակում ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին։

Կոմիտեն տեղեկացնում է, որ փոխանակումն ընդգրկելու է օտարերկրյա հարկային ռեզիդենտների հաշիվների վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում, հարկման նպատակով ՀՀ ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում գտնվել են Հայաստանում 183 օր կամ ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում։ Կենսական շահերի կենտրոնը համարվում է այն վայրը, որտեղ կենտրոնացած են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը։ Մասնավորապես, եթե Հայաստանում է գտնվում նրա տունը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը), անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը։ Իրավաբանական անձի դեպքում հարկային ռեզիդենտության երկիր համարվում է այն երկիրը, որի իրավասու մարմնի կողմից այն գրանցված է կամ որտեղ գտնվում է դրա իրական ղեկավարման վայրը։

«Միաժամանակ, կարևոր է ընդգծել, որ այն անձինք, որոնց վերաբերյալ տեղեկությունները նախատեսվում է փոխանակել, այդ մասին պատշաճ ծանուցվում են համապատասխան ֆինանսական հաստատության կողմից: Եթե տվյալ անձինք չեն ցանկանում, որ իրենց հաշվի վերաբերյալ տեղեկությունները փոխանակվեն, ապա ֆինանսական հաստատությունը դադարեցնում է նրանց հետ գործարար հարաբերությունները կամ չի հաստատում այդպիսիք, և հարկային մարմնի կողմից այդ հաշիվների փոխանակում չի իրականացնում»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։