Բաքուն Ստեփանակերտում քանդում է Արցախի ԱԳՆ-ի շենքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայաթափված Ստեփանակերտում քանդել հայկական շենք-շինությունները։ Այս անգամ հերթը հասել է Արցախի ԱԳՆ-ին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այս շենքի քանդումը խորհրդանշական է Բաքվի համար, քանի որ սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։

«Հետևաբար, այն փաստը, որ այս շենքի քանդման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 2-ին, մեծ քաղաքական և խորհրդանշական նշանակություն ունի»,- գրում են ադրբեջանական աղբյուրները։

Հաղորդվում է, որ ապամոնտաժված շենքի տեղում նախատեսվում է կառուցել Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության պետական ​​կոմիտեին առընթեր Ղարաբաղի տարածաշրջանային ճարտարապետության և քաղաքաշինության վարչության համար նախատեսված ժամանակակից եռահարկ վարչական շենք։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2027 թվականի սկզբին։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ «շինարարությունը, որն իրականացվում է «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում, իշխանությունների կարծիքով, պետք է նպաստի Ղարաբաղում պետական ​​կառավարման համակարգի ամրապնդմանը և դառնա «ժողովրդի անսասան կամքի և պետության ուժի» խորհրդանիշ»։

Էմմա Չոբանյան