«ՖԻՆՆԱԿԱՆ ՏՆԱԿԻ» ԿԱՐԵՎՈՐ ԿԵՍԸ․ ԴԵՂՁԱՎԱՆ. կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում. մաս 7 ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Տավուշի մարզի Դեղձավան համայնքը մարզկենտրոն Իջևանից հեռու է գրեթե 80 կիլոմետր։ Ճիշտ այդքան ճանապարհ է ընկած մինչև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Գյուղը բնակեցված է Ջավախքից, Ծալկայից եկած հայերով։ Դեղձավանին վրացական կողմից հարևան են ադրբեջանաբնակ Աղմամեդլու, Ղաչաղան և Դասումլու գյուղերը։ Մինչև Վրաստանի սահման 1 կիլոմետր է։

«Ֆիննական տնակ» անվամբ հայտնի փայտաշեն «դոմիկը» Դեղձավանի բնակիչներին ծառայում է իբրև բուժկետ։ Տնակը բաժանված է երկու մասի։ Աջում՝ 12 քառակուսի մետր տարածքի վրա բուժկետն է։ Ձախում՝ համայնքային ոստիկանության սենյակն է։

Մինչև 2006 թվականը դեղձավանցիները բժշկական ծառայություններ են ստացել վագոն տնակում։ Կես փայտե տնակը մեծ առաջընթաց չեն համարում։ «Ամիսը մի անգամ տեղամասի բժիշկն ու մանկաբույժը գալիս են մեր գյուղի երեխաներին սպասարկում են։ Թերապևտը սպասարկում է մեծահասակներին, իսկ մանկաբույժը՝ փոքրերին։ Տեղը նեղվածք է լինում, ժողովուրդը ստիպված դուրսն են սպասում, որ սենյակն ազատվի, գան ներկայանան բժշկին»,- պատմում է գյուղի բուժքույր Լյուդմիլա Գալստյանը։

Փայտաշեն բուժկետը սպասարկում է 300 դեղձավանցիների։ Այստեղ անհարմար է թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։ Քարե պատերով բուժկետ կառուցելու համար մոտավոր հաշվարկներով կպահանջվի 7,5 միլիոն դրամ գումար։ Մինչև 2016թ․ համայնքների խոշորացումը, Դեղձավանի տարեկան բյուջեն կազմում էր 5 մլն դրամ։ 10 տարի առաջ գյուղը հողային մեծ կորուստներ կրեց։ Հայ-վրացական սահմանին փշալար անցկացվեց և գյուղի 50 հեկտար հողատարածք անցավ Վրաստանին։ 18 ընտանիք զրկվեց իր հողերից։ Դեղձավանցիները բազմիցս դիմել են նախկին կառավարություններին, բայց որևէ փոխհատուցում չեն ստացել։ Չի մշակվում նաև 80 հեկտար հողտարածք՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում: