Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
22.05.2026 | 19:11
Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:06
IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ
22.05.2026 | 19:00
Փաշինյանը բռնագաղթած արցախցուն ասաց՝ ինչո՞ւ չես մեռել․ հարց եմ տալիս՝ Ալիևը քեզ նսեմացրեց, ինչո՞ւ ինքնասպան չեղար․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:50
Վարչական շրջանի ղեկավարին կհարցնեք. Ավինյանը` Նոր Նորքի փոսերը լցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:42
«Ստեղ դվայնոյ են տալի․ «Մեր ձևով»-ից դուրս եկա, ԲՀԿ մտա»․ նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:30
Երկրորդ ֆուտբոլիստը, որը հաղթում է երեք եվրագավաթներում
22.05.2026 | 18:23
Քոչարյանը հրճվում է. ունեմ կասկածներ` այնպես են անում, որ հայ արտադրողները խնդիրներ ունենան ՌԴ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:19
Ազդանշան է առաջնահերթությունների մասին. Օվերչուկը` ԵՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու մասին
22.05.2026 | 18:10
Պետդումայի խոսնակը ՀՀ-ին մեղադրել է «ոչ բարեկամական» դիրքորոշման համար // «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներ են ձերբակալվել. ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 18:04
Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
22.05.2026 | 17:55
ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագիծը կարող է հայտարարվել ժամերի ընթացքում. ինչ կետեր են ներառված․ աղբյուր
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Թիենծին քաղաքում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և հանդես եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Պատվավո՛ր նախագահող Սի Ծինփին,
Հարգելի՛ Նուրլան Երմեկբաև,
Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգարժա՛ն պատվիրակներ,

Նախ և առաջ կցանկանայի երախտագիտությունս հայտնել պարոն Սի Ծինփինին Շանհայի համագործակցության կազմակերպությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահության ներքո ընթացող գագաթնաժողովի շրջանակներում ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար:

Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ մասնակցել գագաթնաժողովին՝ որպես երկխոսության, վստահության և համագործակցության հարթակ:

Վստահ եմ, որ Չինաստանի նախագահության ներքո ձեռնարկվող քայլերն իրենց նպաստը կբերեն Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության նոր ուղղությունների բացահայտմանը՝ գրանցելով նորանոր ձեռքբերումներ:

Հարգելի գործընկերներ,

Օգոստոսի 8–ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության Հռչակագիր, նախաստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիրը։

Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։ Սա պատմական շրջադարձ է, որը շատ ավելի լայն տարածաշրջանային ազդեցություն կունենա։ Երեկ գագաթնաժողովի մասնակից առաջնորդները, այսօր էլ շնորհավորում էին թե մեզ, թե Ադրբեջանին հաստատված խաղաղության համար, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների համար։

Այժմ մենք քննարկում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սկզբունքների հիման վրա մեր երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, և կարծում եմ, որ ճշտված, համաձայնեցված այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը: Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները ստորագրեցին երկկողմ հուշագիր այդ նախագիծը զարգացնելու և այդ նախագծում ներդրումներ անելու ուղղությամբ: Եվ ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և մենք վճռական ենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Եվ այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ներպետական, երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ մեր և Ադրբեջանի անմիջական հարևանների համար։

Հարգելի ներկաներ,

Երեկ այստեղ, Թիենծինում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, մեզ համար ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրեցին Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե, և ուզում եմ այս առիթով գոհունակությունս արտահայտել Պակիստանի վարչապետ, հարգարժան Շահբազ Շարիֆին։

Հարգելի գործընկերներ,

Այս տարի Չինաստանի նախագահությունն անցկացվում է «ՇՀԿ կայուն զարգացման տարի» թեմատիկ ուղղվածության ներքո, որի շրջանակը ընդգրկում է նաև կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների հասցեագրումը՝ որպես կայուն զարգացման և գլոբալ բնապահպանական օրակարգի ևս մեկ կարևոր բաղադրիչ։

Որպես 2026 թվականին ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի «COP17» համաժողովը հյուրընկալող և նախագահող երկիր` Հայաստանն ամենայն ջանքեր կգործադրի նպաստելու կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը։

Հայաստանը կարևորում է բազմակողմ հարթակների շրջանակներում համագործակցությունը՝ որպես բազմաշերտ երկխոսության, հանդուրժողականության, փոխըմբռնման, մարդու իրավունքների պաշտպանության և համագործակցության խթանման կարևորագույն գործիք և հույս ունենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք նպաստել ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային մակարդակում փոխըմբռնման և համերաշխության ամրապնդմանը:

Այս տեսանկյունից կարծում եմ գնահատելի է պարոն Սի Ծինփինի կողմից առաջ քաշված՝ Գլոբալ կառավարման նախաձեռնության հայեցակարգը՝ հատկապես ՄԱԿ-ի կանոնադրության և դրա առանցքային սկզբունքների վրա հիմնված բազմակողմ համակարգի պահպանման և ամրապնդման կարևորության համատեքստում, և մենք աջակցում ենք պարոն Սի Ծինփինի այդ նախաձեռնությանը։

Վերջում ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ այս գագաթնաժողովը պատմական է նաև Հայաստանի և Չինաստանի հարաբերութուններում, որովհետև մենք նախագահ Սի Ծինփինի հետ ընդունեցինք հայտարարություն՝ արձանագրելով, որ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը զարգացել և հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի, և ես համոզված եմ՝ այդ հենքի վրա մեր երկրների հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կզարգանան:

Շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ Ալիևը ՇՀԿ նիստում դարձյալ «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է կիրառել։

«Ես վստահ եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը և օգուտ կբերի մեր սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ գտնվող Ադրբեջանի բոլոր մոտ և հեռավոր հարևաններին»,- հայտարարել է Ալիևը։