ԱԳՆ-ն չի պարզաբանում՝ ինչո՞ւ Իրանի նախագահը Ծիծեռնակաբերդ չի այցելել

Լուրեր

04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրությանը օրը դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
Բոլորը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը չի պարզաբանում, թե ինչո՞ւ Երևան այցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի այցելել։

Factor TV-ն արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ հայկական կո՞ղմը արարողակարգում չի ներառել Փեզեշքիանի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, թե՞ Իրանի նախագահը չի ցանկացել Ծիծեռնակաբերդ այցելել։

«Պաշտոնական այցերի ծրագիրը կազմվում է փոխադարձ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով այցի ընդհանուր օրակարգը և քննարկվելիք հարցերի շրջանակը»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ԱԳՆ-ից։

Նախարարությունից նաև հիշեցրել են, որ Փեզեշքիանի այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ՀՀ նախագահի և վարչապետի հետ։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Վաշինգոտոնում եռակողմ հռչակագրի ստորագրումից տասն օր անց՝ օգոստոսի 18-21-ը պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան էր ժամանել։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել, մասնակցել է հայ-իրանական գործարար համաժողովին, այցելել Երևանում Կապույտ մզկիթ։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, սակայն, Իրանի նախագահը չէր այցելել։

Մանյա Պողոսյան