Հայաստանի և Իրաքի տնտեսական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ. երկրները մտադիր են խորացնել կապերը

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Հայաստանի և Իրաքի տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին մեծ թափ են ստացել, տարվա առաջին կիսամյակի արդյունքներով առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է: Սակայն երկու երկրներն էլ հարաբերություններում դեռևս չօգտագործված մեծ ներուժ են տեսնում, մտադիր են ընդլայնել համագործակցության ուղղությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում անցկացվել է  Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստը։

«Վերջին տարիներին մեր երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի մեծ թափ են ստացել: Այսօր այստեղ հավաքվել ենք, որպեսզի ամրապնդենք այդ հարաբերություններն ու դրանք նոր որակ և խթան հաղորդենք: Վիճակագրական տվյալները հստակ վկայում են մեր համագործակցության կայուն դինամիկայի մասին»,- ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն դոլարը, ինչը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2024-ին տարեկան կտրվածքով Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 246 մլն դոլարը, ինչը 2023-ի համեմատ 36 տոկոսով աճել է:

Նախարարը նկատել է՝ թվերը ցույց են տալիս, որ առևտրի ծավալները կայուն աճում են: «Սակայն թվերը միևնույն ժամանակ փաստում են, որ առկա է դեռևս չօգտագործված բավականին մեծ ներուժ: Եվ այս համատեղ նիստը շատ կարևոր հարթակ է՝ գտնելու նոր մոտեցումներ և արձանագրելու այն քայլերը, որոնք թույլ կտան առավել արդյունավետ դարձնել մեր տնտեսական և քաղաքական փոխգործակցությունը»,-ասել է Պապոյանը:

Հայաստանում անցկացվող երկօրյա նիստի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Իրաքի գործարարների հանդիպում: Նախարարը հույս է հայտնել, որ դրա արդյունքում մոտ ապագայում սկիզբ կդրվի համագործակցության նոր ուղղությունների:

«Հայկական կողմը խորապես հետաքրքրված է նաև Իրաքի վերակառուցման գործընթացին մասնակցելու հեռանկարով: Հայաստանի ձեռնարկությունները պատրաստ են իրենց ներուժը ներդնել շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, սննդարդյունաբերության և առողջապահության ոլորտներում»,-ասել է Պապոյանը:

Հայաստանը կարևորում է Իրաքի հետ համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում ևս, այդ թվում՝ գյուղատնտեսության, թվայնացման, կիբեռանվտանգության, բարձր տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի ոլորտներում:

Իրաքի գյուղատնտեսության նախարար Աբաս Ջեբուր Ալ-Մալեքին նշեց, որ Իրաքը որդեգրել է հավակնոտ կայուն քաղաքականություն՝ տարածաշրջանային և միջազգային առումով համագործակցությունն ընդլայնելու համար:

«Իրաքը Հայաստանին դիտարկում է որպես իրական գործընկեր տարածաշրջանային և միջազգային առումով: Հույս ունենք, որ այսօրվա հանդիպումը կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կարևորագույն գործոն»,–ասել է նախարարը:

Իրաքյան կողմն ակնկալում է, որ հայկական ընկերություններն իրենց ներգրավվածությունը կունենան իրաքյան նախագծերում՝ գյուղատնտեսության, ծրագրային սպասարկման և այլ ոլորտներում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։